08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2013

Անհանգիստ գիշեր է ունեցել

‘’Բավականին անհանգիստ գիշեր ենք ունեցել’’,- ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսպես կեսկատակ արձագանքեց ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու մասին հարցին` նշելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալը տեղին չէ, քանի դեռ միայն գաղափարն է դաշտում: Նրա խոսքով,  ՀԱԿ-ը նախ պետք է անցնի բավականին լուրջ իրավական ճանապարհ,  հստակցեցվի, թե ինչ ուժեր են մտնում, ինչ գաղափարախոսությամբ եւ  սկզբունքով […]

Արամ Մանուկյանը չի ուզում, որ ՀՀՇ-ն լուծարվի

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր պարզաբանել է ՀՀՇ-ի լուծարվել –չլուծարվելու մասին հարցը ՀԱԿ կուսակցություն ստեղծելու պարագայում: ‘’Իսկապես կուսակցություն կուսակցության մեջ լինել չի կարող: Օրենքը դա թույլ չի տալիս, օրենքը թույլ է տալիս ստեղծել նոր քաղաքական միավոր անհատների նախաձեռնությամբ, քաղաքական միավորների միավորմամբ,  քաղաքական միավորների միաձուլմամբ, ինքնալուծարմամբ , վերակազմակերպվելով’’, -նշեց նա` հավելելով, որ քննարկումների արդյունքում կորոշվի, […]

Ինչը կբյուրեղացնի ՀԱԿ-ը. ՀՅԴ-ն սեփական փորձից է ասում

ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու  գաղափարը ՀՅԴ-ական Արմեն  Ռուստամյանի կարծիքով, ստեղծված իրավիճակի արձագանքն է, որովհետեւ ՀԱԿ-ը վաղուց արդեն վեր էր ածվում քառակուսի մարմնի, որտեղ կոնսենսուսի ընդունումը դառնում էր դժվար: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանը: ‘’Սա իրավիճակի համապատաասխան լուծումներից մեկն է’’,-նկատեց Ռուստամյանը` հավելելով, որ ավելի լավ կլինի հստակ նշվի, թե […]

Ամբողջ կռիվն ուտելու համար է … /օրվա կադր/

Ծաղկաձորի սննդի օբյեկտներից մեկի այս շունը կուշտ է` նոր են կերակրել, բայց դե էլի հայացքը թոնրի համեղ կերակուրներին է: Օբյեկտի աշխատակիցները Henaran.am-ին ասացին, թե շան “փոքրիկ ստամոքսը երբեք չի լցվում’: Նա աչալուրջ հսկում ու վերեւից էստի համեցեք է անում` “Ձեզ էլ բաժին կհանեմ, մի նեղվեք, եկեք”:  Գուցե շունը գիտի, որ մարդկանց մոտ էլ “բոլոր կռիվներն […]

“Մարդիկ կային ընտրության փողով տուն էին պահում”

“Սա ինչ-որ միջոցառում է, որն անվանվում է ընտրություն”: Գնահատականը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանինն է: Վերջինս նկատում է, որ այս ընտրական գործընթացում ժողովրդի մի ստվար զանգված շատ դժգոհ է, քանի որ փող բաժանել այլեւս չկա: Իսկ կային մարդիկ, ովքեր այդ փողով տուն էին պահում, իհարկե, խոսքը չի գնում 10-20 հազար դրամ ստացողի մասին: Սա լուրջ […]

Արամ Մանուկյանը չի մեկնաբանում նոր ՀՀՇ ստեղծելու Արարատ Զուրաբյանի հայտարարությունը

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը չի մեկնաբանում իր երբեմնի կուսակցի` նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի այն հայտարարությունը, որ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո ինքը հիմնադրելու է նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը: Այսօր խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին Henaran.am-ը խնդրեց Արամ Մանուկյանին արձագանքել այս […]

Մերկ մարմիններ “Բեռլինալե”-ում /ֆոտո/

“FEMEN“-ի ակտիվիստ կանայք ձախողել են իրենց հերթական ակցիան: Այս անգամ սկանդալային կանայք հայտնվել են “Բեռլինալե-2013” կինոփառատոնում, սակայն նրանց չի հաջողվել մեծ աղմուկ բարձրացնել եւ ուշադրություն գրավել դեպի իրենց, քանի որ ակցիան անց են կացրել “Berlinale Palast”-ից հեռու, որտեղ անց է կացվում փառատոնը, հաղորդում է “РИА Новости”-ն: Այնպես որ նրանց հերթական ակցիային հետեւելու եւ գնահատելու հնարավորություն […]

Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ խոստովանեց

Ֆեյսբուքում մեծ քննարկումների առարկա դարձավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Այդ մասին պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը գրել է. ”Նախագահական ընտրությունների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ուշագրավ է հետևյալ առումներով` 1.Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ խոստովանեց, որ ՀԱԿ-ը այդպես էլ չկարողացավ կատարել իր առաքելությունը և պառակտված է:   2. Խոսելով արտագաղթի մասին` Լևոնը մոռանում է, որ մեր պետականության […]

Գյումրիում մտահոգվա՞ծ են ՕԵԿ-ով

‘’Արթուր Բաղդասարյանը որեւէ մեկից որեւէ հրահանգ չի ստացել: Գիտեք մեր դիրքորոշումը, որ պաշտպանելու ենք  գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մենք ազատ ենք մեր կուսակցիների հետ հանդիպելու, այդ թվում նաեւ Գյումրիում եւ ասելու, որ իրենց քվեն տան գործող  նախագահին’’,-այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամին նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ի պատասխան այն հարցի, թե Սերժ Սարգսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի