07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը չի մեկնաբանում նոր ՀՀՇ ստեղծելու Արարատ Զուրաբյանի հայտարարությունը

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը չի մեկնաբանում իր երբեմնի կուսակցի` նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի այն հայտարարությունը, որ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո ինքը հիմնադրելու է նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը:

Այսօր խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին Henaran.am-ը խնդրեց Արամ Մանուկյանին արձագանքել այս հայտարարությանը: ‘’Առանց մեկնաբանության’’,-հայտարարեց Արամ Մանուկյան:

Ի դեպ, ՀՀՇ վարչության նախագահն իր այսօրվա ճեպազրույցն սկսեց կարճ ելույթով, որտեղ արժեւորեց Ղարաբաղյան շարժման զարթոնքը եւ կոչ արեց լրագրողներին այս ամսվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահել 88-ի շարժումը:

Արամ Մանուկյանից հետաքրքրվեցինք, պատահական էր, որ պարոն Մանուկյանն իր խոսքը հենց այս թեմայից սկսեց, այն դեպքում, երբ Արարատ Զուրաբյանն է հայտարարել շարժման գաղափարախոսության հիման վրա նոր ՀՀՇ ստեղծելու մասին: Այս հարցը եւս Արամ Մանուկյանը ‘’առանց մեկնաբանության’’ թողեց, ժպտաց եւ  հեռացավ:

Նշենք, որ Արարատ Զուրաբյանը նոր ՀՀՇ ստեղծելու մասին հայտարարությունն արել էր 168.am-ի հետ զրույցում: Նա, մասնավորապես, նշել էր.

’’Բարեբախտաբար, ի հեճուկս ՀՀՇ-ի դեմ հարատև պայքարին լծված բացահայտ և ծպտյալ ‘’սոցիալ-ազատականների’’՝  Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց ստվար զանգված, որոնց համար միակ ընդունելի գաղափարախոսությունն ազատական գաղափարախոսությունն է: Եվ ես պարտավորվում եմ իմ համախոհների հետ միասին՝ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո հիմնադրել նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն: Կուսակցություն’’: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ