05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անհանգիստ գիշեր է ունեցել

‘’Բավականին անհանգիստ գիշեր ենք ունեցել’’,- ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսպես կեսկատակ արձագանքեց ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու մասին հարցին` նշելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալը տեղին չէ, քանի դեռ միայն գաղափարն է դաշտում: Նրա խոսքով,  ՀԱԿ-ը նախ պետք է անցնի բավականին լուրջ իրավական ճանապարհ,  հստակցեցվի, թե ինչ ուժեր են մտնում, ինչ գաղափարախոսությամբ եւ  սկզբունքով են միավորվելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, ըստ պատգամավորի, դեռ պետք է տրվեն:

Որպես ՀՀ քաղաքացի ՀՀԿ-ական պատգամավորը կողջունի նոր քաղաքական միավորի ստեղծումը:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին եւ հարցին, Հայաստանում այս ընտրություններից հետո հնարավոր է, որ միմյանց շնորհավորելու քաղաքական մշակույթ ներդրվի, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր թեկնածու պարտավոր է շնորհավորել հաղթող թեկնածուին, ինչն ըստ նրա, ընտրական մշակույթի նոր ավանդույթի ձևավորման մեկնարկը կլինի:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ