07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը չի ուզում, որ ՀՀՇ-ն լուծարվի

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր պարզաբանել է ՀՀՇ-ի լուծարվել –չլուծարվելու մասին հարցը ՀԱԿ կուսակցություն ստեղծելու պարագայում:

‘’Իսկապես կուսակցություն կուսակցության մեջ լինել չի կարող: Օրենքը դա թույլ չի տալիս, օրենքը թույլ է տալիս ստեղծել նոր քաղաքական միավոր անհատների նախաձեռնությամբ, քաղաքական միավորների միավորմամբ,  քաղաքական միավորների միաձուլմամբ, ինքնալուծարմամբ , վերակազմակերպվելով’’, -նշեց նա` հավելելով, որ քննարկումների արդյունքում կորոշվի, թե որ ձեւն  է ընտրվում:

Հիշեցնենք, որ երեկ Արամ Մանուկյանը նշել էր, որ նոր կոսւսակցության ստեղծման դեպքում ՀՀՇ-ն չի դադարի գոյություն ունենալ, մինչդեռ արդարադատության  նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանել էր, որ կուսակցության մեջ մեկ այլ կուսակցություն գոյություն ունենալ չի կարող:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ՀԱԿ մաս կազմող տասներեք կուսակցություններից միայն երեք-չորսն են կողմ արտահայտվում ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու Տեր-Պետրոսյանի գաղափարին, Արամ Մանուկյանն ասաց, որ այդ կուսակցությունները դեռ հարցը պետք է քննարկեն իրենց համագումարներում, ապա որոշում կայացնեն: Իսկ ՀՀՇ-ն այսօր  վարչության նիստ կանի, որոշում կկայացնի տարածքային կառույցներում հանդիպումներ անցկացնել, քննարկել, որից հետո կհրավիրվի հանրապետական խորհրդի նիստ եւ կկայացվի վերջնական որոշում:

Արամ Մանուկյանը այսօր էլ վերահաստատեց , որ կողմ է գաղափարին: Ըստ նրա, այս գործընթացը կտեւի մոտ մեկ ամիս: ՀՀՇ վարչության նախագահն ասաց նաեւ, որ շուրջ մեկ ամիս է շարժման ապագայի վերաբերյալ ՀՀՇ-ում քննարկումներ են ընթանում:

Արամ Մանուկյանը հայտարարեց որ ՀԱԿ-ում ոչ կուսակցական ակտիվը մի քանի անգամ ավելի է , քան կուսակցական անկտիվը եւ նրանց անդամագրումը նոր կառույցին ավելի կարեւոր է եւ շարժման համար նպաստավոր վիճակ կստեղծի:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը` շարունակել ղեկավարել շարժումը շատ կարեւոր է եւ այն , ըստ նրա, խթան կհանդիսանա նոր ստեղծվելիք կառույցն ամրապնդելու համար:

Ինչ վերաբերվում է ՀՀՇ-ի լուծարմանը, Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը հակված չէ, դրան:

‘’Լուծարման տարբերակը նշանակում է գիծ գծել անցյալի ու ապագայի միջև, նշանակում է քո բոլոր  պարտականությունները` ծրագրային, քաղաքական, իրավաբանական, դու մի կողմ ես դնում եւ անցնում ես նոր գծի:

Մեզ համար կա շատ ավելի կարեւոր արժեք` միջազգային կառույցների անդամագրությունը’’,-նշեց նա` հավելելով, որ ՀՀՇ-ն երեք միջազգային կառույցների անդամ է եւ եթե ընտրեն լուծարման ճանապարհը, կզրկվեն վերը նշվածով պայմանավորված արտոնություններրից Եվրոպայում:

‘’Ես հակված եմ, որ վերակազմավորման պրոցեսով գնանք: Դա, բնականաբար, կախված կլինի նաեւ մնացած քաղաքական ուժերից, այն անհատներից, որոնք կուզեն մտնել այդ կառույցի մեջ, բայց իմ մոտեցումը այսպիսին է` բոլոր առումներով պահպանել ՀՀՇ-ի ունեցածը` որպես հայկական երկրի, քաղաքականության արժեք’’:

Նրա խոսքով, անունի խնդիր այս պահին չկա, կա բովանդակային խնդիր` ստեղծել նոր կառույց: ‘’Ինձ համար կարեւոր է, որ ֆորմատը լինի վստահելի, որի հետ հնարավոր կլինի շարժման շարունակությունը’’,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ