“Մարդիկ կային ընտրության փողով տուն էին պահում”
“Սա ինչ-որ միջոցառում է, որն անվանվում է ընտրություն”: Գնահատականը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանինն է: Վերջինս նկատում է, որ այս ընտրական գործընթացում ժողովրդի մի ստվար զանգված շատ դժգոհ է, քանի որ փող բաժանել այլեւս չկա: Իսկ կային մարդիկ, ովքեր այդ փողով տուն էին պահում, իհարկե, խոսքը չի գնում 10-20 հազար դրամ ստացողի մասին: Սա լուրջ բիզնես է դարձել, ըստ պատգամավորի, եւ Դաշնակցությունը չի ցանկանում այդ բիզնեսին մասնակցել:
“Մենք մի կողմ ենք կանգնել, որպեսզի ժողովուրդը դեմ առ դեմ կանգնի իշխանության հետ, որ ճանաչեն միմյանց”,-նշեց Վահան Հովհաննիսյանը` մանրամասնելով “այդ կլանի” գործողությունները, “որ այդ կլանի մարդիկ սկսել են մեկ այլ քարոզչություն, այն է` թե ընտրություն չկա, ոչ ոք չի գնալու ընտրության, ամեն ինչ կանորոշված է եւ այլն: Իհարկե, դա ուղղակի հանցագործություն է: Ընտրության չգնալը մեր ճանապարհը չէ”,-նշեց նա:
Այն հարցին, թե չմասնակցելով ընտրություններին, արդյոք ապտակ եք հասցնում ժողովրդին, թե իշխանությանը, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ժողովրդին ապտակ հասցնել հնարավոր չէ: Այլ պետք է սովորեցնել այն, որ եթե ինքը ընտրել է ճանապարհ, որի վրա իրեն գնում են, միշտ կարելի է վատ ապրել: