08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Թուրքիայում հայերի սպանությունների շարքը ձեռագիր ունի. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ստամբուլում հայ տարեց կանանց սպանության դեպքերին, նշեց, որ հայկական համայնքը Ստամբուլում պատանդի կարգավիճակով է ապրում: “1940-ական թվականններից եղել են նման դեպքեր, սակայն դրանք մեծ արձագանք չէին ստանում, քանի որ ոստիկանությունը լուրերը չէր տարածում,թերթերն էլ այդ մասին չէին գրում: Սակայն այսօր կոծկել հնարավոր չէ”,-ասաց նա: Թուրքագետը հայտնեց,որ Ստամբուլի […]

56-ամյա կինն ինքնասպան եղավ

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Henaran.am-ը, այսօր` հունվարի 29-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 16 հասցեում 43-րդ բնակարանի բնակչուհին փորձում է ինքնասպանություն գործել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում  հայտնաբերվել է ինքնասպան եղած 1957 թ. ծնված Լ. Գալոյանի դին:

Նրանք “գուրգուրված” են Սերժ Սարգսյանի կողմից. թեկնածուն մեղադրում է

Նախագահի 3 թեկնածուների տարածած հայտարարությունը խիստ կարեւոր քայլ է, բայց նաեւ մտահոգիչ: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու, ԼՂՆ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը` երեկ նախագահի 3 թեկնածուների տարածած հայտարարությունը: Արման Մելիքյանի կարծիքով` այդ եռանախագահության թեկնածուները “գուրգուրված են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից” եւ առավել մրցունակ են վերջինիս համար: Նրանք ստորագրում են մի թղթի տակ` չփորձելով ներգրավվել ընտրապայաքարից դուրս […]

” Ինչքան ուզում ա ընդդիմությունը քխ լինի … “

“Երբ իշխանությունները մրսում են, պատվիրում են սոցհարցում վերմակները…   Գելափաչգիտեմինչականախառը կազմակերպություններ, ախր ձեր հարցումները անցկացրեք ՀՀԿ գրասենյակներից դուրս, որ խայտառակ չլինեք…. Չի կարող սոցիալական նման ծանր վիճակում գտնվող երկրում 66 տոկոսը գնա իշխանությանը ձայնը տա, ինչքան ուզումա ընդդիմությունը քխ լինի…”,-գրում է Դավիթ Սանասարյանն սոցկայքում:

Զավեշտալի մթնոլորտ է երկրում` ծաղրել ամեն ինչ. Վիգեն Ստեփանյան /վիդեո/

՛՛Բոլորս հուզված սպասում էինք, թե ինչպես կընդունվի, ինչպես կգնահատվի ֆիլմը, և երբ հոտնկայս ծափահարեցին, ուրեմն ինչ-որ բան արվել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տպավորություններով կիսվեց ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմում Դեւեջյանին մարմնավորած  Վիգեն Ստեփանյանը: Նույն հուզումն ու ուրախությունն են ապրել Նժդեհի դերակատարները` երիտասարդ եւ հասուն տարիքում` Շանթ Հովհաննիսյանն ու Արտաշես Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ երկրի նախագահից սկսած բոլորն […]

ԱՊՀ դիտորդական առաքելությունը խոսեց

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած ԱՊՀ դիտորդական առաքելությունը 2013-ի հունվարի 24-ին սկսել են նախագահական ընտրությունների մոնիթորիգը: Հենց նույն օրը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վ. Գարկունը հանդիպել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Վերջինս մանրամասնորեն տեղեկացրել է ընտրարշավի ընթացքի մասին եւ ընդգծել, որ ընտրությունների հետ կապված բոլոր միջոցառումները տեղի են ունենում ընտրական օրենսգրքով […]

Բաքվի մոտեցումը Ստեփանակերտի օդակայանի հարցում Բորդյուժան անհաջող կատակ որակեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի կառավարության որոշմանը, որը թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին: Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ծանոթ է այդ որոշմանը:  ‘’Դա մտքերի անհաջող մեկնաբանություն է կամ անհաջող կատակ: Ես Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակաիրթ երկիր: Ես […]

Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան լինելու է քաղաքական-վերլուծական կենտրոն. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար  Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ ստորագրեցին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին պայմանագիր: Ակադեմիան նախատեսվում  է հիմնել արդեն այս տարի: ՀՀ կառավարությունն այդ մասին համապատասխան որոշում է կայացրել: Ինչպես նշեց Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ակադեմիան լինելու է քաղաքական- տեղեկատվական  գիտական վերլուծական կենտրոն, որը անվտանգության հարցերով զբաղվող մասնագետ քաղաքագետներ ու […]

“Գրանդ Քենդիում” հավաքագրել են աշխատողների անձնագրերը

“Կարևոր քայլ իշխանությունների կողմից, բայց ոչ բավարար”: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու Արման  Մելիքյանը ոստիկանության անձնագրային բաժանմունքի ձեռնարկած քայլը: Արման Մելիքյանը նամակ էր ուղարկել ոստիկանություն, որպեսզի վերջիններս տրամադրեն տվյալներ, թե քանի մարդ է սփյուռքից ընդունել ՀՀ քաղաքացիություն և քանի մարդ է հրաժարվել  ՀՀ քաղաքացիությունից: Ըստ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տրամադրած տվյալների` 2007-2013 հունվարի 16-ը քաղաքացիություն է ստացել   28.859 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված