11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Գրանդ Քենդիում” հավաքագրել են աշխատողների անձնագրերը

“Կարևոր քայլ իշխանությունների կողմից, բայց ոչ բավարար”: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու Արման  Մելիքյանը ոստիկանության անձնագրային բաժանմունքի ձեռնարկած քայլը: Արման Մելիքյանը նամակ էր ուղարկել ոստիկանություն, որպեսզի վերջիններս տրամադրեն տվյալներ, թե քանի մարդ է սփյուռքից ընդունել ՀՀ քաղաքացիություն և քանի մարդ է հրաժարվել  ՀՀ քաղաքացիությունից:

Ըստ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տրամադրած տվյալների` 2007-2013 հունվարի 16-ը քաղաքացիություն է ստացել   28.859 քաղաքացի, իսկ 2008-2012 դեկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2.879 –ը:

Սակայն նախագահի թեկնածուն նկատում է, որ հարյուր հազարավոր ընտրողների խնդիրը մնում է չլուծված: “Չկա որևէ պետական մարմին, որ կտրամադրի հստակ տեղեկատվություն, թե անկախությունից հետո  քանի մարդ է լքել  Հայաստանը: Բայց թեկնածուի կարծիքով`1 միլիոն մարդ գնացել է Հայսատանից, մնացել է 1,5 մլն մարդ: 

Նախագահի թեկնածուն տեղեկացրեց նաև, որ Երևանի խոշորագույն  ձեռնարկություններից մեկում՝ “Գրանդ Քենդիում”  հավաքագրել են աշխատողների անձնագրերը: Վերջինս նկատում   է, որ որևէ մեկին արատավորելու ցանկություն չունի, բայց ցանկացած մանրուք էական ազդեցություն կարող է  ունենալ  ընտրությունների ելքի վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ