27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան լինելու է քաղաքական-վերլուծական կենտրոն. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար  Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ ստորագրեցին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին պայմանագիր:

Ակադեմիան նախատեսվում  է հիմնել արդեն այս տարի: ՀՀ կառավարությունն այդ մասին համապատասխան որոշում է կայացրել: Ինչպես նշեց Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ակադեմիան լինելու է քաղաքական- տեղեկատվական  գիտական վերլուծական կենտրոն, որը անվտանգության հարցերով զբաղվող մասնագետ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ կպատրաստի:

Կուրսեր կանցկացվեն նաեւ եվրոպական պետությունների մասնագետների համար: Բորդյուժայի խոսքով, ակադեմիայի ստեղծումը կնպաստի նաեւ ՀԱՊԿ գաղափարների քարոզչությանը :

‘’Սա մեր գիտակակրթական եւ վերլուծական կենտրոնն է, որը թույլ կտա մի կողմից ՀԱՊԿ անդամ երկրների համար մասնագետներ պատրաստել մյուս կողմից պրոպագանդել ՀԱԿՊ գաղափարները, թե ինչ է անում կազամկերպությունը անվտանգության ապահովման համար’’,-նշեց Նիկոլայ Բորդյուժան:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ մանրամասն քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում հետագա  համագործակցությունը խորացնելու խնդիրներ, ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրեր նախանշվեցին:

Բաղդասարյանի խոսքով, Հայաստան ժամանած ՀԱՊԿ պատվիրակությունը բավականին ներկայացուցչական է: Պատվիրակության կազմում են ռազմարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների ղեկավարներ:

Արթուր Բաղդասարյանը կարեւորեց նաեւ հայ -ռուսական հումանիտար համագործակցությունը` ԱԻ ոլորտում, որին առնչվող հարցերը եւս այսօր քննարկվեցին:

‘’Կարեւորվեց, որ ավարտվել է հայ-ռուսական նոր ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի մշակման աշխատանքները, ՀԱՊԿ նախագահների որոշմամբ ստեղծել նոր զորամիավորումներ, որոնք հնարավորություն կտան էլ ավելի ուժեղացնել մեր զինված ուժերը’’,-նշեց Արթուր Բաղցդասարյանը` անդրադառնալով մյուս հարցին:

Իր հերթին Նիկոլայ Բորդյուժան անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցությանը , նշեց, որ  պատվիրակությունը Հայաստան է ժամանել մեծ ծրագրով:

“Հայաստանը ՀԱՊԿ ամենաակտիվ անդամներից է, որը մշտապես հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով, որոնց նպատակն է բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը’’:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ