08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Թեթեւ քաշայինները Ադիբեկյանի համար կրկեսի խեղկատակներ են

Նախագահական ընտրություններում իրենց ընտրության մեջ կողմնորոշված 28 տոկոս ընտրողների 20.5-ը իր ձայնը տալու է գործող նախագահ  Սերժ Սարգսյանին: 5.5 տոկոսը որոշել է քվեարկել ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 0.5 տոկոսը` ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանին: Իսկ դեռևս ամբողջովին չկողմնորոշված 1.5-ի 1/3-ը միգուցե իր ձայնը տա ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Տվյալները սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանինն են: Ըստ […]

Նախարարության պատասխանը օրգաններ վաճառելու մասին մեղադրանքներին

 Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը լրատվամիջոցներով  հայտարարել էր, որ իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի օրգանները վիրահատության ժամանակ հանել են` վաճառելու նպատակով: Առողջապահության նախարարությունը արձագանքել է նրա ահազանգին: “Ն.Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետ.պատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում: Վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և […]

Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը

Չնայած քաղաքական ղեկավարները հաճախ չափազանցնում են իրենց ձեռքբերումներն ու պարծենում իրենց ժողովրդի գերազանցությամբ, սակայն նման պնդումներն անհեթեթ են դառնում, եթե դրանք շատ են հեռանում իրականությունից եւ հասնում ազգայնամոլության ու ինքնասիրահարվածության:  Երբ ղեկավարները մեծամտության չափազանց մեծ զգացում են տածում, նրանք կարող են հեշտությամբ շահագործվել ուրիշների կողմից, ովքեր օգտագործում են նրանց ինքնասիրության անհագ ծարավը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ […]

8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 8-ի երեկոյան աչքի վնասվածքով Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել 8 տարեկան մի տղա: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է մի քանի օր առաջ` ճայթիչ-պայթիչից: Ոստիկանությունը սկսել է քննություն, նշանակվել է փորձաքննություն: 

Գլխավոր խնդիրը

Տարեվերջին ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական կենտրոնը 1420 ընտրողների շրջանում հարցումներ է անկացրել և պարզել, որ հարցվածները բացառում են նախագահական ընտրություններում երկորրդ փուլը: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ դրանց՝ հայ ընտրազանգվածի 52 տոկոսը հետաքրքրվում է ընտրություններով, որից 32 տոկոսը գնալու է ընտրության, քսանութը գիտի՝ ում օգտին է քվեարկելու: Գրեթե քսան տոկոսը դեռ […]

Կրթաթոշակի մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։ Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ • սոցիալապես […]

Ժերար Դեպարդյեն Չեռնոգորիայի մշակույթի դեսպանը կդառնա

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կդառնա Չեռնոգորիայի մշակույթի դեսպանն աշխարհում: Այդ մասին հայտարարել է հենց ինքը` դերասանը` այդ երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ հանդիպումից հետո, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: “Չեռնոգորիան փոքր պետություն է, սակայն մեծ նշանկություն ունի Եվրոպայի համար, քանի որ մշակութային մեծ պոտենցիալ, հարուստ պատմություն եւ գեղեցիկ բնություն ունի”,-նշել է Դեպարդյեն: Նա չի բացառել նաեւ, […]

Աշոտյանը հանգստացնում է ուսանողներին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրում է, որ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով բոլոր այն ուսանողները, ովքեր չեն կարողանա մասնակցել քննություններին, կարող են չանհանգստանալ:  “Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհանգստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով: Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի