27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախարարության պատասխանը օրգաններ վաճառելու մասին մեղադրանքներին

 Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը լրատվամիջոցներով  հայտարարել էր, որ իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի օրգանները վիրահատության ժամանակ հանել են` վաճառելու նպատակով: Առողջապահության նախարարությունը արձագանքել է նրա ահազանգին:

“Ն.Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետ.պատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում:

Վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և այն, որ կատարված վիրահատության ընացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ,  հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով:

Ն.Մաղաքյանի և նրա ամուսնու կողմից նյութերը ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ որ թե բժշկական սխալ: Տվյալ եզրակացությունը կա Ն.Մաղաքյանի մոտ, ինչպես նաև դատական գործերում:
Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում:

Տվյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը կայացրել է վճիռ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով (նայիր համապատասխան կայքը)”,-պարզաբանել է նախարարությունը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ