Դոտացիան քվեներով. Ժողովուրդ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ` բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո եւ դե յուրե կապ չունեցող համայնքապետերը: Ըստ “Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների` իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները եւ իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից: […]