08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 19, 2013

ԳՄ-ում ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի մասին անգամ հիշատակում չի եղել. Շարմազանով

‘’ՀՀԿ ԳՄ վերջին նիստին  ԲՀԿ-ի եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ քննարկում եւ անգամ հիշատակում չի եղել’’,-Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր մամուլում հայտնված տեղեկությունը, թե գործադիր մարմնի նիստում “Հանրապետականը”  անդրադարձել է ԲՀԿ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որմամուլը, գրել էր, թե ՀՀԿ ԳՄ նիստին  ԳՄ որոշ […]

Քարոզարշավը` պահքով

Հունվարի 21-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 25-ը ներառյալ: Ի դեպ նույն օրը նաեւ մեկնարկում է նախագահական քարոզարշավը: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան […]

Պարոն Բագրատյանի տեսակն արդեն իսկ նորամուծություն է

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի քարոզարշավի մեկնարկի օրը` հունվարի 21-ին, Վերին Արտաշատ գյուղից: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Հրանտ Բգրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում թեկնածուն մարզային  այցելություններ կունենա, կլինի բոլոր մարզկենտրոններում, կայցելի գյուղեր: ‘’Պարոն Բագրատյանը անմիջական հանդիպումներ կունենա շատ գյուղերում, մենք արդեն ձեւավորված շտաբներ ունենք բոլոր մարզերում: Շտաբների […]

Եվրոպայում երթեւեկությունը կաթվածահար է եղել ձյան պատճառով /վիդեո/

Եղանակային վատ պայմանների պատճառով կաթվածահար է եղել Եվրոպայի երթեւեկությունը: Առատ ձյան պատճառով տասնյակ վթարներ եւ մի քանի կիլոմետրերով խցանումներ են, հաղորդում է “Вести”-ն: Տեղումների կանխատեսումներ եղել են, սակայն կոմունալ ծառայությունները հայտնել են, որ ձյան նման քանակության պատրաստ չեն եղել: Մեծ Բրիտանիայի հարավում ձյունը մաքրելու աշխատանքներում նույնիսկ ստիպված են եղել բանակային ստորաբաժանումներին ներգրավվել: Ամենաբարդ իրավիճակը օդանավակայաններում է: […]

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Օբամային կհիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստումը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր 2-րդ երդմնակալության կապակցությամբ: “Շնորհավորում ենք Ձեզ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող 2 մլն հայերի անունից հաստատում ենք Ձեր վարչակազմի հետ աշխատելու մեր շահագրգռվածությունը”,-ասված է ուղերձում: Գրասենյակի անդամները նաեւ կոչ են արել Օբամային մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ: Նրանք […]

Ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:     Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության […]

Պաշտոնի երազանք

“Տպավորություն  է ստեղծվում, որ  ներկա ընտրությունում “Ժառանգության”  ղեկավարի  մասնակցության  գլխավոր  նպատակն  է՝ արդեն  իսկ  ապօրինի  ընտրության  օրինականացումը: Հակառակ  դեպքում, անբացատրելի  է  նրա  երազանքը՝ հերթական  ապօրինի  ընտրությունից  հետո, ՀՀԿ  ղեկավարի  ձեռքի  հերթական  սեղմումը”,-տեսակետը ՀԱԿ-ական Ռուբեն Թորոսյանինն է:  

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունից Henaran.am-ին հայտնում են, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել: ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է. ”Պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 18.01.2013թ., ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/: Փաստի […]

Արդյունավետ օգտագործել ժամանակը. Սերժ Սարգյանը` մրցանակներ է հանձնել երիտասարդներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին Հայաստանի երգի պետական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած Հայկյան մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս մրցանակաբաշխությունը, կազմակերպիչների հավաստմամբ, նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։ Հունվարի 18-ին տեղի ունեցած Հայկյան 10-րդ մրցանակաբաշխության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված