Պարոն Բագրատյանի տեսակն արդեն իսկ նորամուծություն է
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի քարոզարշավի մեկնարկի օրը` հունվարի 21-ին, Վերին Արտաշատ գյուղից:
Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Հրանտ Բգրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում թեկնածուն մարզային այցելություններ կունենա, կլինի բոլոր մարզկենտրոններում, կայցելի գյուղեր: ‘’Պարոն Բագրատյանը անմիջական հանդիպումներ կունենա շատ գյուղերում, մենք արդեն ձեւավորված շտաբներ ունենք բոլոր մարզերում: Շտաբների թիվը մոտ 40-ի է հասնում’’,- փոխանցեց Կարինե Հարությունյանը:
Մեր հարցին, թե նորամուծություն սպասենք Հրանտ Բագրատյանի քարոզարշավից, թեկնածուի խոսնակը արձագանքեց.’’Պարոն Բագրատյանի տեսակն արդեն իսկ նորամուծություն է այն առումով, որ նա սիրում է շփվել մարդկանց հետ, չի սիրում նախապատրաստված ինչ-որ ելույթներ ու տեքստեր: Նա ավելի շատ հակված է կենդանի շփման’’:
Կարինե Հարությունյանն ասաց նաեւ, որ քարոզարշավի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ համացանցին: Ակտիվորեն գործում է Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջը եւ կայքը:
Հրանտ Բագրատյանը կօգտվի նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ընձեռած հնարավորություններից: Ընթացքի մեջ են նախընտրական բուկլետների ու պաստառների պատրաստման աշխատանքերը:
ՀՀ նախկին վարչապետը նախագահական ընտրությունների քարոզարշավին հանդես կգա երկու կարգախոսով: Մարզերում` ‘’Հայաստանը միայն Երեւանը չէ’’ եւ մայրաքաղաքում` ‘’Ընդամենը 100 քայլ’’:
Ինչպես փոխանցեց Կարինե Հարությունյանը, Հրանտ Բագրատյանի ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտեցումներ: Քարոզարշավին բացի Հրանտ Բագրատյանից կներգրավվեն նաեւ այլ գործիչներ` թե քաղաքական, թե այլ որոլտներից: Անուններն առայժմ չի նշվում: