20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանի հուսալի ձեռքերում.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, չնայած ֆիզիկական կուլտուրայի նոր ռեկտորի հարցը որոշվելու է մարտի 1-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այցելելով ֆիզկուլտ ինստիտուտ, իր համար լուծելէ  ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանի թեկնածությանը։

Վերջինս պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնում։ Խորհրդի նիստում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ դեմ արտահայտվողներ չեն եղել։ Ռեկտորն էլ, շոյված Ծառուկյանի աջակցությունից ու ուշադրությունից, ինստիտուտը “փռել է” նրա ոտքերի տակ։

“Հարգելի պարոն Ծառուկյան, Դուք վստահ եղեք, որ ինստիտուտը գտնվում է Ձեր հսկողության տակ, Ձեր հուսալի ձեռքերում։ Մենք ամեն ինչ կանենք ուսումնական պրոցեսը բարձր մակարդակի հասցնելու համար”,- Ծառուկյանին խոստացել է Առաքելյանը։ Գ. Ծառուկյանը նաեւ գումար է նվիրել ինստիտուտին լավագույն դասախոս անվանակարգում հաղթած 2 դասախոսներին տալով 500 հազարական, իսկ լավագույն ֆակուլտետ անվանակարգում հաղթած ամբիոններին՝ 1 միլիոն դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ