14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դոտացիան քվեներով. Ժողովուրդ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ` բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո եւ դե յուրե կապ չունեցող համայնքապետերը:

Ըստ “Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների` իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները եւ իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից: Ասել է թե` բոլոր համայնքապետերը պետք է պարտադիր աշխատեն Սերժ Սարգսյանի համար, եթե ցանկանում են գումարներ ստանալ եւ ավարտին հասցնել իրենց ծրագրերը:

Այս առումով հետաքրքիր կացության մեջ է հայտնվել Հայաստանի “հայրաքաղաքի”` Գյումրու նորընտիր քաղաքապետ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Փաստորեն, գյումրեցիների մոտակա 4-5 տարիների “բարեկեցությունը” կախված է լինելու իրենց քաղաքապետի դիրքորոշումից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ