19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2013

Անի. վերականգնումներ հանուն յուրացման /վիդեո/

Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Անի» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին և Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով […]

Լեդի Գագան որոշել է վերականգնել Ջեքսոնի “կոտրված երազանքը”

Սկանդալային երգչուհի Լեդի Գագան որոշել է իր եկամուտները վատնել հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ունեցվածքի վրա: Այս անգամ երգչուհին մտադիր է գնել “Նեվերլենդ” ագարակը Կալիֆորնիայում, որը պատկանում էր Ջեքսոնին: 1998-ին Ջեքսոնը գնեց ագարակը եւ այն վերածեց զվարճանքների զբոսայգու` սեփական երկաթուղով, կեդանաբանական այգով եւ կարուսելներով: 2008-ին փոփ արքան ստիպված էր պարտքերի պատճառով վաճառել ագարակի մի մասը:  […]

Ձեռքս չի գնա կտրել զինվորից, ուսուցչից, թոշակառուից. Սերժ Սարգսյան / վիդեո/

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացրեց 2012-ի ձեռքբերումները, խոսեց առաջիկա անելիքների մասին` նշելով, որ կոմիտեն որպես կարգախոս վերցրել էր նախագահի այն խոսքը, որ “գնացքից հետ մնալ չկա”: “Պարոն նախագահ, մենք հետ չենք մնացել, պարզապես ռելսերն ենք փոխել”,-ասաց Խաչատրյանը: Սերժ Սարգսյանին ներկայացվեցին նոր մեթոդներով աշխատելու տեխնոլոգիաները, հարկերի մուտքագրման ցուցանիշները […]

Անահիտը գրավել է Բարսելոնայի բեմը

րիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Լևոնովնայի առաջարկությամբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է միջազգային “Երգող Կոստա Բրավա” մրցույթին: Անահիտը մրցույթի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ դրան մնացել էր ընդամենը մեկ ամիս: Հայաստանյան քասթինգն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին, որը հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն […]

Ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկել մորդ գերեզմանին, սա՞ է քո ձեռքբերումը …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու, ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը կոչ արեց մեկ այլ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ինքաբացարկ հայտարարել և սատարել իրեն:  ”Այսօր դու միակ մարդն ես Հայաստանում, որի կենսագրության պես կենսագրություն Հայաստանում ոչ ոք չունի”,-իր խոսքն ուղղելով Հայրիկյանին` ասաց Հարությունյանը և շարունակեց. ”Հանի՛ր թենածությունդ. դու այն մարդն ես, որ […]

Աբխազական երկաթուղու վերագործարկումը Հայաստանին դուրս կբերի մեկուսացումից. Գ. Հարությունյան

“Քաղաքական գործիչները շեշտում են, թե կարճաժամկետ են, սակայն հետո երեւում է, որ լավ էլ երկարաժամկետ էին: Նույնը կարելի է ասել Իվանիշվիլիի մասին”,-Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի եւ տարածաշրջանային զարգացումների մասին խոսեց “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ իշխանության գլուխ կանգնելով` Իվանիշվիլին սկսել է ավելի իրատեսական եւ Վրաստանի ազգային շահերին համընկնող քաղաքականություն […]

ՀՀ ՀՕՊ համակարգը կապահովի Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների անվտանգությունը. Սեյրան Օհանյան

Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը:  Այսօր անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման առնչությամբ Ադրբեջանի սպառնալիքներին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունից, պաշտպանության նախարարը նշեց, որ թեեւ այդ վտանգը պահպանվում է` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազքը, Ադրբեջանի ղեկավարության կողմից որդեգրված ռազմական հռետորաբանության եւ հայատյացության քաղաքականությունը , […]

Մի’ ներվայնացեք … ՀԱԿ-ը կենդանության նշաններ է անում /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքողների թիվը բավականին քիչ էր, մոտ 20-30 հոգի: Նրանք բողոքում են վճռի դեմ, որով մեղավոր են ճանաչել ՀԱԿ 4 ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը: Հիշեցնենք, վերջիններս դատապարտված են ազատազրկման: Այժմ վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ ատյանում:  “Պետք չի նրանց դատել, անմեղ […]

Այդ ”եթե”-ի դեպքում Րաֆֆին չեզոք չի մնա

Եթե 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն անցնեն երկու փուլով եւ Րաֆֆի Հովհաննիսյանը  երկրորդ փուլ չանցնի, միանշանակ կսատարի թեկնածուներից որեւէ մեկին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժառանգության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շեշետեց Ժառանգության այն տեսակետը, որ եթե այս կամ այն հարցում լուծումն իր ներսում  չի գտնում, եթե այլ քաղաքական  ուժ ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի