17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկել մորդ գերեզմանին, սա՞ է քո ձեռքբերումը …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու, ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը կոչ արեց մեկ այլ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ինքաբացարկ հայտարարել և սատարել իրեն: 

”Այսօր դու միակ մարդն ես Հայաստանում, որի կենսագրության պես կենսագրություն Հայաստանում ոչ ոք չունի”,-իր խոսքն ուղղելով Հայրիկյանին` ասաց Հարությունյանը և շարունակեց. ”Հանի՛ր թենածությունդ. դու այն մարդն ես, որ պետք է մնաս պատմության մեջ: Ո՞վ ա Րաֆֆին, ո՞վ ա Բագրատյանը, ի՞նչ կապ ունեն իրենք անկախության հետ:

Պարո՛ւյր, դու ինքդ ես ինձ ասել չծախվել երբեք”: Արամ Հարությունյանը կարծում է, որ Հայրիկյանի ամենամեծ ձեռքբերումը անկախությունից հետո 1999 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ 5-րդ տեղը զբաղեցնելն էր, հիմա պետք չէ դրանից ավելին ցանկանալ:

”Դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկել մորդ գերեզմանին, սա՞ է քո ձեռքբերումը”,-զայրույթով նշեց նախագահի թեկնածուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ