12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Աբխազական երկաթուղու վերագործարկումը Հայաստանին դուրս կբերի մեկուսացումից. Գ. Հարությունյան

“Քաղաքական գործիչները շեշտում են, թե կարճաժամկետ են, սակայն հետո երեւում է, որ լավ էլ երկարաժամկետ էին: Նույնը կարելի է ասել Իվանիշվիլիի մասին”,-Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի եւ տարածաշրջանային զարգացումների մասին խոսեց “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ իշխանության գլուխ կանգնելով` Իվանիշվիլին սկսել է ավելի իրատեսական եւ Վրաստանի ազգային շահերին համընկնող քաղաքականություն վարել, ինչը շահավետ է թե Վրաստանի, թե Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Իվանիշվիլիի` Հայաստանում  նախատեսվածից ավելի երկար մնալուն, ապա բանախոսը նկատեց, որ մեր երկրների ղեկավարներն իրար ասելու շատ բան ունեն: 

Գագիկ Հարությունյանն անդրադարձ կատարեց աբխազական երկաթուղու վերագործարկման մասին Իվանիշվիլիի հայտարարությանը: “Եթե երկաթուղին բացվի, դա կփոխի իրադրությունը տարածաշրջանում, իսկ Հայաստանի համար դա հնարավորություն կլինի դուրս գալ մեկուսացումից”,-նշեց նա` հավելելով, որ այս տարի Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից շատ բան է կախված: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ