08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2013

Եղանակը առաջիկա օրերին

Հունվարի 12-16-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի: Հայտնում են ԱԻՆ-ից:

Չի թույլատրում Պուտինին Հայաստան գալ

Նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախագահ դառնալուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախ և առաջ քայլեր է անելու Արցախի և ազատագրված տարածքները Հայաստանի անբաժանելի մաս հռչակելու ուղղությամբ: Երկրորդ քայլը Աբխազիայի և Օսեթիայի անկախության ճանաչումն է լինելու: ՛՛Երրորդը Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմատնտեսական դաշինքի հաստատումն է լինելու, որի կենտրոնը լինելու է Հայաստանը, դաշինքը ձևավորվելու է այս նախագահական ընտրություններից հետո, իր […]

Դալմայի այգում դաժան սպանության հեղինակը պատմել է մանրամասները /վիդեո/

ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Դալմայի այգում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հեղինակը և սպանվածի հայրը դեպքի առնչությամբ իրենց մեկնաբանություններն են ներկայացնում: Հիշեցնենք, որ Հունվարի 4-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ որդին` 1965 թվականին ծնված Արա Հունանյանը, նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, դուրս է եկել տնից և անհետ կորել: Ըստ […]

՛՛Ով էշ, ես՝ փալան՛՛ սկզբունքով

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում և բոլոր հասարակարգերում հասարակության շարժիչ ուժ է համարվել այդ հասարակության սերուցքը՝ մտավորականությունը: Կարծում եմ, որ արդի հայաստանյան իրականության պրոբլեմների հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ վերջին քսան տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք այն շերտը, որը կոչված կլիներ հանել մեզ այն ճահճից, որում հայտնվել է 21-րդ դարի հայաստանցին: Ընդ որում, խոսքը ավելի […]

՛՛Գենետիկ անհամատեղելիություն՛՛ ունեն Լեւոնի հետ

Երկու օր էր գնացել էի հեռու երկիր` Պինգվինաշեն, ‘’մայրիկիս մոտ’’: Վերադարձա, եւ ինչ եմ տեսնեմ: Իշխանությունում հներն ու նորերը զմիմյանս սիրում են, ինչպես մեր հավաստի աղբյուր Շարմազանով էդուարդը կասեր` մի ուրիշ ձեւով. հայտնի կայքերի կռիվ-վեճ-ղալմաղալին հրամայվել է` հավասար, զգաստ, թողնել: Անցկանցնում ենք ցիվիլ, առանց միսկրծոցիի ընտրություններ, հրադադարը խախտել չկա: Իսկ ահա ՀԱԿ-ի պահով գիշեր էր […]

ԱՄՆ-ում անդրադարձել են Ադրբեջանում եւ Թուրքիայում հայկական մշակութային կոթողների ավիրմանը

Հունվարի 9-ից 11-ը Մշակութային դիվանագիտության ինստիտուտի (Բեռլին), ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի եւ Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի կողմից Վաշինգտոնում համատեղ կազմակերպվել էր “Մշակութային դիվանագիտությունը ԱՄՆ-ում” խորագրով համաժողով, որը նվիրված էր քաղաքակրթությունների միջեւ երկխոսությանը, մշակութային դիվանագիտության կիրառմանը եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության հեռանկարներին: Համաժողովի մասնակիցների թվում էին պետական, դիվանագիտական, վերլուծական, մշակութային, գիտական շրջանակների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համաժողովին ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը: Ելույթն անդրադառնում […]

Կադրային փոփոխություննե՞ր

‘’ՀՀԿ շտաբի եւ ԳՄ նիստերում ոչ միայն որոշումներ չեն կայացվել, այլեւ կադրային հարցերի հետ կապված որեւէ քննարկում չի եղել, ուստի այդ լուրերը ընդամենը դատարկ ասեկոսեներ են’’,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե ՀՀԿ-ն որոշել է ապագա կառավարության ղեկավարի եւ ԱԺ նախագահի հարցը , ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մեր հարցին, […]

Վրաստանում ազատ են արձակվել հայ քաղբանտարկյալներ. Վահագն Չախալյանը նրանց թվում չէ

Վրաստանում ուժի մեջ է մտել զանգվածային համաներման մասին օրենքը: Նախօրեին բանտերից ազատ է արձակվել բանտարկյալների առաջին խումբը` 190 մարդ: Նրանք բոլորը դատապարտված են եղել այսպես կոչված “քաղաքական” հոդվածներով: Մինչեւ մարտ ընդհանուր առմամբ ազատ կարձակվի շուրջ 3 հազար բանտարկյալ: Դրա համար վրացական խորհրդարանն առաջին անգամ ստիպված է եղել շրջանցել նախագահի վետոն, հաղորդում է “Вести”-ն: Ազատ են […]

Նրանք դեռ արձակուրդում են

ԿԳՆ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 29-ից մեկնարկած ձմեռային արձակուրդն ավարտվեց: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ:  Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված