01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Գենետիկ անհամատեղելիություն՛՛ ունեն Լեւոնի հետ

Երկու օր էր գնացել էի հեռու երկիր` Պինգվինաշեն, ‘’մայրիկիս մոտ’’: Վերադարձա, եւ ինչ եմ տեսնեմ: Իշխանությունում հներն ու նորերը զմիմյանս սիրում են, ինչպես մեր հավաստի աղբյուր Շարմազանով էդուարդը կասեր` մի ուրիշ ձեւով. հայտնի կայքերի կռիվ-վեճ-ղալմաղալին հրամայվել է` հավասար, զգաստ, թողնել: Անցկանցնում ենք ցիվիլ, առանց միսկրծոցիի ընտրություններ, հրադադարը խախտել չկա:

Իսկ ահա ՀԱԿ-ի պահով գիշեր էր եկել ու թեժ էր եղել` Նիկոլի պահով: ՀԱԿ-ը մոռացել Բագրատյանին, տուր թե կտաս` դե-մարշ էր սկսել Նիկոլի հանդեպ:

Պատճառն էլ պարզ է, Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ եթե ՀԱԿ-ում տիրող անորոշությունը մի քիչ էլ շարունակվի, ապա կարող է ամեն ինչ կորցնել:

Չէ, չենք ասում, նա իր խասյաթով ‘’պերեվարոտներ’’ կանչող տեսակ է և սահուն և անսահ հեղաշրջումները նրա անբաժան ուղեկիցներն են, այլ ասում ենք, որ տեղեկություն ունենք, որ Նիկոլը ցանկանում է ՀԱԿ-ը ՛՛վերցնել՛՛, ընդդիմադիր պայքարին նոր բովանդակություն, եթե հաջողի` մի քիչ էլ միս ու արյուն խառնել: Նրան այդ գործում կօգնի Պետրոս Մակեյանը:

Ու էլի շատերը: Որոնք ՛՛գենետիկական անհամատեղելիություն՛՛ ունեն Լ. Զուրաբյանի հետ: Ընդ որում` Օսկանյանի հետ գաղտնալսման հետ կապված մի լավ տվել են իրար, ուրիշ բան չհասկանաք` բանավիճային  անողոք ‘’տուր եւ առ’’ է եղել: Վերջը: Տեր-Պետրոսյանի ժառանգորդը Լեւոն Զուրաբյանն է: Ահա թե ինչու կռիվը Բագրատյանի դաշտից ժամանակավոր տեղափոխվել է Նիկոլի դաշտ:  Առայժմ անհայտ հետեւանքներով:

Որովհետեւ գուրուն Նիկոլին ոչինչ չտալու, ավերակներ թողնելու համար է, որ ցանկանում է Լեւոն Զուրաբյանին հռչակելու իրավահաջորդ:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը` ֆեյսբուքից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ