Ավելի քան 300 մարդ է զոհվել Սիրիայում` ավիահարվածի հետեւանքով /վիդեո/

Սիրիայի Համա նահանգում հացի փռան վրա ավիահարվածի հետեւանքով ավելի քան 300 մարդ է զոհվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ` հացի հերթում ավելի քան հազար մարդ է եղել: Ըստ “РБК”-ի` ապստամբների կողմից վերահսկվող Հալֆայա քաղաքում արդեն մի քանի օր շարունակ հաց չի եղել: Ավելի վաղ կառավարական զորքերն ավիահարվածներ են հասցրել նաեւ Հալեպի եւ Դամասկոսի արվարձաններին: