18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Օմբուդսմենը մաղթում է ազատվել իշխանավոր բիզնեսմեններից եւ անիրավ դատավորներից

Հարգելի հայրենակից,

 Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն եւ աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում:  Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց եւ տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց եւ արդարություն:

 

Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից եւ տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը:

 

 Հարգանքով …

նաեւ արդարության եւ ապահովության անկեղծ սպասումով՝

 

 Կարեն Անդրեասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ