30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրգանիզմդ չի հասկանում` տոնում ես, թե ինչ ես անում. խոհարար

Հայկական ամանորյա սեղաններից բացակայում են ավանդական ուտեստները: Ավանդականից շեղումները սկսվել են դեռևս խորհրդային միության տարիներին, երբ մարդկանց մեջ դեֆիցիտը գտնելու մոլուցքն էր տիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա պատմելով` հին հայերն ամանորին պատրաստում էին հարիսա, տարբեր անուշաբույրեր, քաշիկա, խմորից ուտեստներ և այլն: Սակայն դրանցից և ոչ մեկն այսօր չի հանդիպում հայկական ընտանիքներում:

”Խմորից են շատ պատրաստել ուտեստներ, փոքրիկ գաթաներ, որոնք ծիսական իմաստ են ունեցել, եթե մարդակերպ են եղել, ուրեմն ցանկացել են, որ գալիք տարին ծնելիության առումով հարուստ լինի”,-ասաց խոհարարը: Իհարկե, ավանդական տարատեսակներ պատրաստվում եմ, բայց հիմնականում  մարզերում, մասնավորապես գյուղերում: 

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նկատեց, որ քաշիկան այժմ էլ շատ է պատրաստվում և Տավուշի մարզում ամենատարածված կերակրատեսակներից է:

Սակայն հիմա հայերը հիմնականում գերադասում են խոզի ազդր պատրաստել: Սրա մեջ Մամուլյանը ալարկոտություն է տեսնում: Նրա կարծիքով` կանայք նախընտրում են ավելի հեշտ ու արագ մի մեծ կտոր խոզի ազդր միանգամից ու մեկ անգամ պատրաստել: Սակայն ներկայիս կերակրատեսակների պատճառով ամանորին շատ խնդիրներ են առաջանում:

”Օրգանիզմդ չի հասկանում տոնում ես, թե ինչ ես անում”,-ընդգծեց Սեդրակ Մամուլյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ