08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Լեւոն Զուրաբյանը երաշխիք խնդրեց Հովիկ Աբրահամյանից

“Արդյոք Դուք կարող եք մեծամասնության անունից հաստատել հանձնաժողովի ստեղծման խոստումը”,-քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` դիմելով  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրեց իր հավաստիացմամբ երաշխավորել, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական մեծամասնությունը կկատարի իր խոստումը եւ կողմ կքվեարկի մեկ տարով հետաձգված մարտի մեկի հարցով նոր հանձնաժողովի ստեղծման նախագծին, որի վերաբերյալ որոշումն այսօր ընդունվեց ԱԺ պետաիրավական […]

“Բանդայի” նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր եւս հետաձգեց “բանդա”-ի գործով դատական նիստը: Ամաստանյալներ Արտուշ Հակոբյանը,  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանը եւ Քյարամ Ամոյանը դատարան չէին բերվել: Դատավորը հայտարարեց, որ վիրահատված Արման Դալլաքյանի առողջական վիճակն էր; Բուժող բժիշկը հեռախոսով դատավորին տեղեկացրելէ, որ  ամբաստանբյալի առողջական վիճակը 3 օրվա ընթացքում կկարգավորվի: […]

Ծառայողների վրա չիպեր կտեղադրվեն

Ինֆորմացիոն արտահոսքի հետ կապված Վատիկանում ուժեղացնում են անվտանգությանն ուղղված քայլերը: Այժմ յուրաքանչյուր ծառայող կունենա անձը հաստատող փաստաթուղթ` միկրոչիպով, գրում է “The Daily Telegraph”-ը: Միկրոչիպով քարտերը, որոնք թույլ կտան տեղեկանալ դրանց տիրոջ  գտնման վայրը Հռոմի պապի պալատի տարածքում, ուժի մեջ կլինեն 2013-ի հունվարի 1-ից: Դրանց միջոցով նաեւ հնարավոր կլինի վերահսկել` երբ է ծառայողը գալիս աշխատանքի եւ […]

Հայաստանում թմրամոլների թիվը աճում է

 “Հայաստանում ամեն տարի 50 %-ով ավելանում է թմրամոլների թիվը, բայց Հայաստանի վիճակը՝ համեմատ հարեւան երկրների, ամենաբարենպաստն է, օրինակ՝ Իրանում թմրամոլների ընդհանուր թիվը հասնում է 25 մլն-ի”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրապետական նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Ըստ նրա, Հայաստանում անցած տարվա պաշտոնական տվյլաներով Հայաստանում  գրանցված է 3 893 թմրամոլ։ Սակայն, բացի պաշտոնականից, հաշվարկային մասով՝ , Հայաստանում […]

Մխիթարյանի գոլը երկրորդ լավագույնն է /վիդեո/

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՛՛Կրիվբասի՛՛ դարպասն ուղարկած գոլը նոյեմբեր ամսվա լավագույն գոլերի մեջ երկրորդն է ճանաչվել: Լավագույնների շարքում առաջինը Չեմպիոնների լիգայում ՛՛Նորդշելանդի՛՛ դարպասը Վիլիանի խփած գոլն է: Իսկ լավագույն երրորդն էլ ՛՛Մետալուրգի՛՛ դարպասը Լուիս Ադրիանոյի ուղարկած գնդակն է: 

Ես գիտակցաբար զիջման գնացի. Ջհանգիրյան

“Ես այդպիսի որակումներ չեմ ուզում տալ, ես հավատում եմ, որովհետեւ ՀՀԿ-ն հրապարակավ հայտարարեց իր դիրքորոշման մասը, որ պատրաստ են ընտրություններից հետո քվեարկել այս նախագծի օգտին”,-այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ավարտից հետ լրագրողների դիտարկմանը, թե մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քվեարկությունը մեկ տարով հետաձգելն արդյոք չի նշանակում, որ իշխանությունը “փափուկ բարձ” է դնում ՀԱԿ-ի […]

Հովիկ Աբրահամյանը խոստացավ Զարուհի Փոստանջյանի հարցը փոխանցել նախագահին

“Ես չեմ դադարելու Ձեզ հարց ուղղել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին”,-այսօր ԱԺ հերթական նիստին հերթական անգամ ԱԺ նախագահին դիմեց ԱԺ “Ժառանգություն” խմաբկցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  եւ խնդրեց հորդորել նախագահին`հետ վերցնել արձանագրություններն ԱԺ մեծ օրակարգից: “Հաճույք եք ստանում’,-կատակեց ԱԺ նախագահը եւ շարունակեց.”Օրակարգում չի տիկին Փոստանջյան, կասեցված է: Ես մեկ անգամ կրկնեմ, որ դա ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է […]

Պաղեստինն այլեւս իրավասու է դատի տալ Իսրայելին. Արցախը եւս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ տասնամյակներ շարունակ ծավալած ազգային-ազատագրական պայքարի առաջին մեծ հաջողության համար: ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակը, իհարկե չարդարացրեց այն սպասումները, որն ուներ առաջադեմ մարդկությունը, երբ սատարում էր պաղեստինյան ազատամարտին, բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձեւակերպումները վերջնական հաջողության համար լիցքեր են հաղորդում: Ամենաբարձր միջազգային մակարդակում վերահաստատվում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967թ.-ից օկուպացված […]

Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից եւ հռչակվեցին իբրեւ մի նոր` Արթիկի թեմ: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի