15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես գիտակցաբար զիջման գնացի. Ջհանգիրյան

“Ես այդպիսի որակումներ չեմ ուզում տալ, ես հավատում եմ, որովհետեւ ՀՀԿ-ն հրապարակավ հայտարարեց իր դիրքորոշման մասը, որ պատրաստ են ընտրություններից հետո քվեարկել այս նախագծի օգտին”,-այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ավարտից հետ լրագրողների դիտարկմանը, թե մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քվեարկությունը մեկ տարով հետաձգելն արդյոք չի նշանակում, որ իշխանությունը “փափուկ բարձ” է դնում ՀԱԿ-ի գլխի տակ, ասաց  ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

“Խնդրի կարեւորությունից ելնելով` ես հաղթահարեցի իմ անձնական տեսակետը եւ համաձայնեցի”,-հավելեց նա:

Նրա խոսքով, հանձնաժողովի խնդիրն այնքան կարեւոր է, որ ինքը գիտակցաբար գնաց այսպիսի լուրջ զիջման, թեեւ կարծում էր, որ հանձնաժողովն իր աշխատանքները գարնանը պետք է սկսեր:

ՀԱԿ պատգամավորը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունն իր խոսքի տերը կլինի: Ինչ վերաբերվում է Դավիթ Հարությունյանի առաջարկություններին, մասնավորապես հանձնաժողովի հավասարակշռված կազմի վերաբերյալ, Ջհանգիրյանը նկատեց, որ եթե հանձնաժողովում գերակշռությունը ընդդիմությունը լինի, պետական կառույցների հետ համագործակցության խնդիրներ կառաջանան: Ավելին, Ջհանգիրյանը նշեց, որ ապագա հանձնաժողովում որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը որոշեց հարցի քվեարկությունը մինչեւ մեկ տարով հետաձգել եւ հարցին անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ