27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառայողների վրա չիպեր կտեղադրվեն

Ինֆորմացիոն արտահոսքի հետ կապված Վատիկանում ուժեղացնում են անվտանգությանն ուղղված քայլերը: Այժմ յուրաքանչյուր ծառայող կունենա անձը հաստատող փաստաթուղթ` միկրոչիպով, գրում է “The Daily Telegraph”-ը:

Միկրոչիպով քարտերը, որոնք թույլ կտան տեղեկանալ դրանց տիրոջ  գտնման վայրը Հռոմի պապի պալատի տարածքում, ուժի մեջ կլինեն 2013-ի հունվարի 1-ից: Դրանց միջոցով նաեւ հնարավոր կլինի վերահսկել` երբ է ծառայողը գալիս աշխատանքի եւ գնում: Չիպերը կկիրառվեն Վատիկանի հազարավոր ծառայողների վրա:

Անվտանգության քայլերը ձեռնարկելու որոշում ընդունվել է 2012-ի մայիսին գաղտնի փաստաթղթերի հրապարակման սկանդալից հետո: Հռոմի պապի աղախին Պաոլո Գաբրիելլեն լրագրող Ջանլուիջի Նեցցիին է փոխանցել գաղտնի փաստաթղթերը, որոնք այնուհետեւ հայտնվել են  “Վեհափառ հայրապետը: Բենդիկտոս 16-րդ գաղտնի նամակները” գրքում: Գաբրիելլեին դատապարտել էին 18 ամսվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ