18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեւոն Զուրաբյանը երաշխիք խնդրեց Հովիկ Աբրահամյանից

“Արդյոք Դուք կարող եք մեծամասնության անունից հաստատել հանձնաժողովի ստեղծման խոստումը”,-քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` դիմելով  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրեց իր հավաստիացմամբ երաշխավորել, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական մեծամասնությունը կկատարի իր խոստումը եւ կողմ կքվեարկի մեկ տարով հետաձգված մարտի մեկի հարցով նոր հանձնաժողովի ստեղծման նախագծին, որի վերաբերյալ որոշումն այսօր ընդունվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը նախորդ շաբաթ նամակով դիմել էր ԱԺ նախագահին` մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման նախագիծն արտահերթության կարգով քննարկելու:

Հիշեցնենք, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկով նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց մեկ տարով հետաձգել հարցի քվեարկությունը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` այս դեպքում նախագծի հեղինակները մինչեւ մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի կարող են հարցը կրկին քվեարկության դնել հանձնաժողովում:

Դավիթ Հարությունյանը եւս մեկ անգամ արդեն ԱԺ-ին ներկայացրեց իր առաջարկությունները եւ հանձնաժողովի որոշումը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց.”Մենք համաձայնել ենք, որ եթե պահպանվեն այս համաձայնությունները, այս հարցը անպայման լուծում ստանա”:

ԱԺ նախագահի հավաստիացումից հետո Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. ”Այստեղ` ԱԺ առջեւ հնչեց հստակ խոստում, որ ստեղծվելու է հանձնաժողով: Մենք, իհարկե, մեծամասնությանը այս հարցում վստահելու լուրջ հիմքեր չենք ունեցել, բայց քանի որ ողջ հասարակության առջեւ հնչել է նման դիրքորոշում, մենք սա ընկալում ենք որպես երաշխիք, եթե որեւէ հայտարարություն լինի մեծամասնության կողմից, որը արժեզրկի այս երաշխիքը , մենք անմիջապես օգտվելով Կանոնակարգով մեզ ընձեռած հնարավորությունից, նորից կդիմենք, որ օրինագիծը համարվի արտահերթ նախագիծ”:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց այս հայտարարությանը` շեշտելով, որ փորձ է արվում  հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ  իշխանությունները շահագրգռված չեն, որ մարտի մեկի- երկուսի դեպքերը բացահայտվեն: “Ես ուզում եմ հայտարարել, որ ամենից շատ քաղաքական մեծամասնությունն ու հանրապետության  նախագահն են շահագրգռված,  որ մարտի մեկի դեպքերը բացահայտվեն”,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ