08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Աղջիկների բազկամարտը ողբալի ավարտ ունեցավ /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ աղջիկները իրենց ձեռքի ուժն են չափում միմյանց հետ: Սակայն ինչպես ավելի ուշ է նկատվում, աղջիկներից մեկն այդքան էլ լավ չի տիրապետում բազկամարտի նրբություններին, և իր մրցակցին պատահաբար վնասվածք է հասցնում:

Մահացած զինծառայողի ընտանիքը կրկին ՊՆ-ին է մեղադրում

Մահացած զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որտեղ կրկին մեղադրում են ՊՆ-ին իրենց որդու համար պահանջվող գումարը չվճարելու մեջ: ”Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի: Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից […]

ՀԱԿ-ը «նվաճումը» պայմանավորում է ԲՀԿ-ով

 “Իշխանության պնդումներն այն մասին, որ մարտի մեկի էջը փակված է, հենց իրենք ընդունեցին, որ այդպես չէ”,-այսօր անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի շուրջ ԱԺ ամբիոնից ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տված հավաստիացմանը,  ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “Ես համարում եմ դա լուրջ նվաճում: Այդ նվաճումը կայացավ շնորհիվ մեր ընդդիմադիր […]

Բանանց-Շիրակ` 2:2

Դեկտեմբերի 3-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի ”Բանանց”-”Շիրակ” հանդիպումը: Առաջին խաղակեսում առավելությունը տանտերերինն էր /2:1/: Սակայն երկրորդ խաղակեսում ”Շիրակը” ևս մեկ գոլ ուղարկեց ”Բանանցի” դարպասը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Գոլերը՝ Հովհաննես Համբարձումյան, 2, Արարատ Առաքելյան, 5 (”Բանանց”), Իսմայել Ֆոֆանա Բեկո, 42, Լամին Լի Յորո, 55 (”Շիրակ”):

Սա մեր բոլորի հաղթանակն է. Անի Քրիստի

Arpa International Film Festival հեղինակավոր մրցույթին հայազգի Միքայել Պողոսյանը ճանաչվել է 2012թ. լավագույն դերասան: Փառատոնի բացումը տեղի է ունեցել ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ”Կորած մոլորվածը Հայաստանում” ֆիլմով:  Շնորհավորելով երգչուհի Անի Քրիստին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Սա մեր բոլորի հաղթանակն է”:

Ո՞ւմ կայքն է լավը…

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված  է մոնիթորինգի արդյունքում  գնահատվել է ել Հայաստանի պետական մարմինների կայքերի թափանցկիության մակարդակը։  Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի,  պետական մարմինների կայքերում նկատելի են տեխնիկական ու բովանդակային էական բարելավումներ, սակայն դա չի նշանակում, որ թերացումներն անտեսանելի են։ Զգալի բարելավել  են մարզպետարանների կայքերը: Այս […]

Կջեռուցվեն արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: <<2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի […]

Պուտինը կբանակցի Էրդողանի հետ

Մեկօրյա այցով Թուրքիա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ստամբուլում նա կմասնակցի ռուս-թուրքական   համագործակցության խորհրդի  նիստին: Մինչ այդ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Պուտինը եւ Էրդողանը կարծիքներ կփոխանակեն Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Մերձավոր Արեւելքում, եւ մասնավորապես` Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կքննարկվեն նաեւ երկկողմ հարաբերությունները, այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի