11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Մահացած զինծառայողի ընտանիքը կրկին ՊՆ-ին է մեղադրում

Մահացած զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որտեղ կրկին մեղադրում են ՊՆ-ին իրենց որդու համար պահանջվող գումարը չվճարելու մեջ:

”Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի:

Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել:

Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է: Եթե, իհարկե, այն առհասարակ խիղճ ունի:

Քոչարյանների ընտանիք”:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ը ևս հաղորդագրություն էր տարածել, որտեղ պարզաբանումներ էր տալիս գումարի ուշացման հետ կապված: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ