27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը «նվաճումը» պայմանավորում է ԲՀԿ-ով

 “Իշխանության պնդումներն այն մասին, որ մարտի մեկի էջը փակված է, հենց իրենք ընդունեցին, որ այդպես չէ”,-այսօր անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի շուրջ ԱԺ ամբիոնից ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տված հավաստիացմանը,  ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

“Ես համարում եմ դա լուրջ նվաճում: Այդ նվաճումը կայացավ շնորհիվ մեր ընդդիմադիր գործընկերների, մասնավորապես ԲՀԿ-ն մեզ տեղեկացրել էր, որ ամբողջ կազմով պատրաստ էր քվեարկել մարտի մեկի հանձնաժողովի ստեղծման համար, ու ես կարծում եմ, նաեւ այդ համախմբվածությունը, նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումը ստիպեց “Հանրապետականին”, որ իրենք չհայտնվեն այդ հարցում մեկուսացման մեջ եւ ստիպված իշխանությունները նահանջեցին”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Փաստորեն, Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին, որին իրեն այլընտրանք է հռչակել,  համարում է ընդդիմություն, այն դեպքում, երբ կուսակցությունն ինքն իրեն ընդդիմություն չի համարում, ինչը հստակ կերպով երեւաց խորհրդարանում, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարում էին իրենց ընդդիմադիր լինելու մասին: ԲՀԿ-ն, սակայն,  այդ շարքում չկար:

Ի դեպ, լրագրողները Լեւոն Զուրաբյանին հիշեցրին, որ  ԲՀԿ-ն դժգոհ էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա որոշումից: Մասնավորապես,  մեր հիշեցմանը, թե ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր “Գալա”-ի հետ զրույցում հայտարարել է, թե “բոլորի դիմակները պատռվեցին, այսօրվա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը դիմակներ պատռելու նիստ էր”,-Լեւոն Զուրաբյանը զարմանքով արձագանքեց. “Ես էդպիսի բան չգիտեմ, իսկ Ձեր ցիտելով ես որեւէ բան պատրաստ չեմ ընդունել”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ