Պուտինը կբանակցի Էրդողանի հետ
Մեկօրյա այցով Թուրքիա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ստամբուլում նա կմասնակցի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին: Մինչ այդ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Պուտինը եւ Էրդողանը կարծիքներ կփոխանակեն Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Մերձավոր Արեւելքում, եւ մասնավորապես` Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կքննարկվեն նաեւ երկկողմ հարաբերությունները, այդ թվում` համատեղ առեւտրային եւ ներդրումային նախագծեր, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, գիտա-տեխնիկական կորպորացիաների, ինչպես նաեւ մշակութա-հումանիտար կապերի ոլորտում: Ներկա պահին Ռուսատանը Թուրքիայի առեւտրային գործընկերների շարքում 2-րդ տեղն է Գերմանիայից հետո, իսկ Թուրքիան ՌԴ արտաքին առեւտրային գործընկերների թվում 7-րդն է:
Ծրագրվում է, որ Պուտինը հեռախոսով կշփվի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Սա Պուտինի 3-րդ այցն է Ստամբուլ: Նախորդ այցերը 2007-ին եւ 2010-ին էին: