20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Henaran.am-ը Թոխմախի Մհերին հանդիպեց ծեծված դերասանի մոտ /վիդեո/

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը /”Թոխմախ”-ի Մհեր/  այս պահին գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում` դերասան Սերգեյ Գրիգորյանի հիվանդասենյակն էր փնտրում: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց պատգամավորի հետ: Վերջինս հերքեց ուրը, որ դերասան Սերգեյ Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպը կատարվել է իրեն պատկանող բենզալցակայանում: ‘’ Ես եղել եմ նախ բենզալցակայանում, հետո եկել հիվանդանոց: Ավելին` բենզալցակայանը չունի անվտանգության աշխատողներ: Ինքս […]

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի մրցակիցները

  Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացրեց ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում […]

Բելառուսի ցանկությունն է լինել հավասար գործընկեր. Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների […]

Չեթա ՞ նք նստենք, պարապ մնանք ի՞նչ ենք անելու. Շմայսը պարապությունից նիստի գնաց

Պարզվում է խորհրդարանում “պարապ մնացած” պատգամավորները պարապությունն ԱԺ նիստին ներկա գտնվելով են փարատում: Քիչ առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր կուսակից Մուրադ Մուրադյանի ուղեկցությամբ շտապեց նիստերի դահլիճ: “Չեթա՞նք նստենք, պարապ մնանք ի՞նչ ենք անելու”,-գործընկերոջը դիմեց Առաքել Մովսիսյանը: ԱԺ դահլիճում ընթացող Հարկային փաթեթի քննարկումն, ամենայն հավանականությամբ, պատգամավորին չգրավեց: Առաքել Մովսիսյանը ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց մի […]

Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում Մաքսային միությանը: Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաեւ […]

ՀԱԿ-ն ու իշխանությունը կրկին համաձայնության եկան

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց հակամենաշնորհային գործունեության վերաբերյալ կառավարությանն ուղղված ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ներկայացրած հարցապնդման քննարկումը: Հարցը ներկայացնող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ երկրի ազգային հարստության հիսուներկու ու ութ տոկոսը կենտրոնացել է շուրջ քառասուն ընտանիքների ձեռքում, լայն սպառման ապրանքերի շուկայում մենաշնորհներ են հաստատված, ներկայացրեց վիճակագրական տվյալներ: “Հայաստանում խախտված է Սահմանադրության ութերորդ եւ երեսուներեքերորդ հոդվածների […]

Արցախը խափանում է վրաց-ադրբեջանական հարաբերությունները

Վրաստանի Գրողների միության նախագահ Մակվալ Գոնաշվիլին պերսոնա նոն-գրատա  է հայտարարվել Ադրբեջանում` նոյեմբերի 16-18-ը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հաղորդում է “Иверони” գործակալությունը: Գոնաշվիլին հայտարարել է, որ ինքը Ղարաբաղ է այցելել  պոեզիայի երեկոյի մասնակցելու համար, որը որեւէ կապ չուներ քաղաքականության հետ, սակայն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետեւանքով այցը քաղաքական երանգ ստացավ: “Ես դա չեմ արել որեւէ մեկին վիրավորելու նպատակով: […]

Ամենաշատ հնարավորություններն ունի Մխիթարյանը. բուքմեյքերներ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Դոնեցկի ”Շախտյորը” հյուրընկալելու է իտալական ”Յուվենթուսին”: Բուքմեյքերներն այս խաղում առավելությունը տալիս են ”Շախտյորին”, որը ներկա պահին խմբի առաջատարն է: ”Շախտյորի” հաղթանակը գնահատվում է 3.30 գործակցով, իսկ ”Յուվենթուսինը” 4.20: Ոչ ոքիի համար սահմանվել է 1.96 գործակից: Հանդիպմանը գոլ խփելու ամենաշատ հնարավորություններն ունի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նրա գոլ խփելու գործակիցը սահմանվել է […]

Կրակոցներ շքամուտքում. կա վիրավոր

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1971 թ. ծնված Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել:Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում հիշյալ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի