09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել եւ ընդունել են տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից […]

Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացումը. ԱԺ նախագահ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հայ-հունական երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության […]

Արել ենք, ինչ կարողացել ենք. Սեյրան Օհանյան

”Այժմ լուրեր են պտտվում, թե պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Մենք վշտացած ենք կատարվածի համար, սակայն արել ենք ինչ կարողացել ենք”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով մահացած զինվոր Արթուր Քոչարյանի ընտանիքի արած հայտարարությունը, որով նրանք մեղադրում են հենց ՊՆ-ին իրենց որդու մահվան մեջ: Սեյրան Օհանյանը ընդգծել է, […]

Ռուսաստանի 20 մլրդ դոլար ներդրումը Թուրքիայում կասկածելի է

Դիտարկելով ռուս-թուրքական առեւտրային հարաբերությունները 2009-ից`տեսնում ենք, որ այն կայուն է, սակայն ինչ մնում է ատոմակայան կառուցելու համար ներդրումներ անելուն, դա կասկածներ է հարուցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը` խոսելով ատոմակայան կառուցելու նպատակով Ռուսաստանի` Թուրքիային 20 մլրդ դոլար տրամադրելու մասին: Փորձագետը նշեց, որ 2009-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանն արված հայատարարության համաձայն […]

Գեղանուշ գետն ամբողջությամբ ողողվել է թափոններով /վիդեո/

”Դինո Գոլդ մայինինգ Քամփընի” ՓԲԸ-ում խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետևանքով տեղի է ունեցել արտահոսք:Այս մասին լրատավմիջոցներին հայտնի դարձավ դեկտեմբերի 1-ին: Տեղի ունեցածը կազմակերպությունը որակեց որպես սաբոտաժ: Դեկտեմբերի 4-ին բնապահպանները ներկա են գտնվել տվյալ տարածքում և տեսել են, որ Գեղանուշ գետն ամբողջությամբ ողողված է թափոններով: Գետին աղտոտման հետևանքով պատճառված վնասի չափը հայտնի չէ: Դեպքի առնչությամբ […]

ՄԻՊ-ն առաջարկում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը`  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը,վերոնշյալ խնդիրների վերաբերյալ […]

Վտանգավոր քաղաքացիներին կտեղափոխեն հատուկ թաղամասեր

Ամստերդամի իշխանությունները ծրագրել են վտանգավոր հարեւաններին քաղաքի կենտրոնում գտնվող մինիմալ հարմարություններով բնակարաններից տեղափոխել հատուկ առանձնացված թաղամասեր, հաղորդում է “BBC News”-ը:  Խուլիգաններին կփնտրեն քաղաքապետարանի աշխատակիցները` ըստ հարեւանների բողոքների, որոշ ժամանակ կհետեւեն նրանց եւ եթե այդ ընթացքում նրանց վարքը չփոխվի, ապա նրանց կտեղափոխեն հատուկ թաղամասերը, որտեղ իրավախախտները կմնան 6 ամիս` ոստիկանների եւ հատուկ ծառայությունների հսկողության տակ:  Նախագծի […]

Ծեծված դերասանը ոչինչ չի հիշում /լրացված/

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանի խաղընկեր Մանվել Խաչատրյանի հետ, ով  պտմել է, որ արդեն 5 օր է իր ընկերը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: ‘’Լրատվամիջոցներից տեղեկացա, որ չի լսում, վիճակը վատացել է, շտապեցի հիվանդանոց’’,-ասել է Մանվելը: Վերջինիս պատմելով` Սերգեյը ծեծվել է, բայց չի հիշում, թե ով է […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հանրապետությունում դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով:  Թունավորումներն արձանագրվել են Գեղարքունիքի, Տավուշի մարզերում եւ Երեւանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են “Արմենիա” բժշկական կենտրոն, ստացել են հակաբոտուլինային շիճուկ: 3 հիվանդի վիճակը գնահատվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված