11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արել ենք, ինչ կարողացել ենք. Սեյրան Օհանյան

”Այժմ լուրեր են պտտվում, թե պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Մենք վշտացած ենք կատարվածի համար, սակայն արել ենք ինչ կարողացել ենք”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով մահացած զինվոր Արթուր Քոչարյանի ընտանիքի արած հայտարարությունը, որով նրանք մեղադրում են հենց ՊՆ-ին իրենց որդու մահվան մեջ: Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ թեպետ նախարարությունը չունի միջոցներ զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու համար, սակայն նախնական գումար հատկացրել է Մոսկվայում զինվորի բուժումը հանձն առած կազմակերպությանը և պարտավորվել վճարել մնացած գումարը:

Ըստ նախարարի՝ զինվորի  հիվանդության նշաններն ի հայտ են եկել ծառայության ընթացքում, սակայն հիվանդությունն ավելի շուտ է ծագել: Դա հաստատվել է ծառայողական հետաքննության ընթացքում:

Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանը տառապում էր արյան սուր հիվանդությամբ և բուժման համար անհրաժեշտ էր 67.000 ԱՄՆ դոլար: Նրա մահից հետո զինվորի հայրը մեղադրել էր Պն-ին ու ասել.

”Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: Բոլորը պետք է իմանան, որքան է այս երկրում զինվորի կյանքի արժեքը ցոփության մեջ ապրող գեներալների համար”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ