16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանի 20 մլրդ դոլար ներդրումը Թուրքիայում կասկածելի է

Դիտարկելով ռուս-թուրքական առեւտրային հարաբերությունները 2009-ից`տեսնում ենք, որ այն կայուն է, սակայն ինչ մնում է ատոմակայան կառուցելու համար ներդրումներ անելուն, դա կասկածներ է հարուցում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը` խոսելով ատոմակայան կառուցելու նպատակով Ռուսաստանի` Թուրքիային 20 մլրդ դոլար տրամադրելու մասին:

Փորձագետը նշեց, որ 2009-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանն արված հայատարարության համաձայն 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները շուրջ 23 մլրդ էին եւ մինչեւ 2015-ը այն պետք է դառնա 100 մլրդ, սակայն բանախոսի խոսքով` նման ցուցանիշի հասնելը դեռ շատ հեռու է: 

Այդ պատճառով էլ նման գումարի ներդրումը կասկածներ է հարուցում, հատկապես եթե այն տարամադրվելու է պետական ձեռնարկության կառուցմանը: Նա նշեց, որ այս պարագայում եթե ինչ-որ քաղաքական իրավիճակ ստեղծվի, պետական իշխանությունը կարող է ուղղորդել պետական ձեռնարկությանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ