04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեղանուշ գետն ամբողջությամբ ողողվել է թափոններով /վիդեո/

”Դինո Գոլդ մայինինգ Քամփընի” ՓԲԸ-ում խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետևանքով տեղի է ունեցել արտահոսք:Այս մասին լրատավմիջոցներին հայտնի դարձավ դեկտեմբերի 1-ին: Տեղի ունեցածը կազմակերպությունը որակեց որպես սաբոտաժ:

Դեկտեմբերի 4-ին բնապահպանները ներկա են գտնվել տվյալ տարածքում և տեսել են, որ Գեղանուշ գետն ամբողջությամբ ողողված է թափոններով:
Գետին աղտոտման հետևանքով պատճառված վնասի չափը հայտնի չէ:
Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: 
Բնապահպանները պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությանը և ոստիկանությնաը հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին: 

”Հ.Գ. Այս տարածք այցելելուց առաջ խորհուդ է տրվում ունենալ դիմակներ, հակառակ դեպքում չի բացառվում հայտվնեք սուր շնչառական խնդիրներով համապատասխան բժշկական բաժանմունքում”,-ասված է բնապահպան Թեհմինե Ենոքյանի տարածած հայղորդագրության մեջ:
Տեսանյութը` Թեհմինե Ենոքյանի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ