13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծեծված դերասանը ոչինչ չի հիշում /լրացված/

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանի խաղընկեր Մանվել Խաչատրյանի հետ, ով  պտմել է, որ արդեն 5 օր է իր ընկերը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում:

‘’Լրատվամիջոցներից տեղեկացա, որ չի լսում, վիճակը վատացել է, շտապեցի հիվանդանոց’’,-ասել է Մանվելը: Վերջինիս պատմելով` Սերգեյը ծեծվել է, բայց չի հիշում, թե ով է իրեն ծեծել ու որտեղ է դեպքը կատարվել:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի` օրերս Էրեբունի վարչական շրջանում՝ բենզալցակայանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), բենզալցակայանի անվտանգութան աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Ավելի ուշ Մհեր Սեդրակյանը Henaran.am-ին ասել էր, որ դերասան Սերգեյ Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպը իրեն պատկանող բենզալցակայանում չի կատարվել: Նա նաև ասել էր, որ բենզալցակայանը չունի անվտանգության աշխատողներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ