19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ն ու իշխանությունը կրկին համաձայնության եկան

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց հակամենաշնորհային գործունեության վերաբերյալ կառավարությանն ուղղված ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ներկայացրած հարցապնդման քննարկումը:

Հարցը ներկայացնող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ երկրի ազգային հարստության հիսուներկու ու ութ տոկոսը կենտրոնացել է շուրջ քառասուն ընտանիքների ձեռքում, լայն սպառման ապրանքերի շուկայում մենաշնորհներ են հաստատված, ներկայացրեց վիճակագրական տվյալներ:

“Հայաստանում խախտված է Սահմանադրության ութերորդ եւ երեսուներեքերորդ հոդվածների պահանջները: Տարիներ շարունակ մենաշնորհների առկայության եւ  տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում…..”,-Զուրաբյանը չհասցրեց խոսքն ավարտել ժամանակի սպառման պատճառով:

Օգտագործելով հարց տալու իր իրավունքը ՀԱԿ պատգամավորը կառավարությանն ուղղեց հետեւյալ հարցերը` ունի արդյոք կառավարությունը հակամենաշնորհային գործունեության եւ տնտեսական մրցակցության պահպանմանն ուղղված գործողությունների ծրագիր եւ մշակված է արդյոք խնդրի լուծմանն ուղված օրեսնդրական փոփոխությունների փաթեթ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի պատասխան ելույթից հետո, որտեղ նախարարը նշեց, որ բարձրացված խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է եւ վերահաստատեց կառավարության` մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու քաղաքական կամքը: Էկոնոմիկայի նախարարը նաեւ նշեց, որ հարցադրումների պատասխանները մանրամասն կերպով ներկայացվել են հարցապնդման պատասխանում եւ խոսեց Տնտեսական մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի արձանագրած առաջընթացից:

Նրա ելույթից հետո Լեւոն Զուրաբյանը ձայն խնդրեց եւ նշելով փաթեթը քննարկելու` նախարարի արտահայտած պատրաստակամության մասին, առաջարկեց քվեարկության դնել քննարկված եւ համաձայնեցված տարբերակը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ վաղվա նիստը. “Իսկ Դուք պարոն նախարարի հետ կարող եք աշխատել եւ վերջնական տեսքի բերել”,-Զուրաբյանին դիմեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ