13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախը խափանում է վրաց-ադրբեջանական հարաբերությունները

Վրաստանի Գրողների միության նախագահ Մակվալ Գոնաշվիլին պերսոնա նոն-գրատա  է հայտարարվել Ադրբեջանում` նոյեմբերի 16-18-ը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հաղորդում է “Иверони” գործակալությունը:

Գոնաշվիլին հայտարարել է, որ ինքը Ղարաբաղ է այցելել  պոեզիայի երեկոյի մասնակցելու համար, որը որեւէ կապ չուներ քաղաքականության հետ, սակայն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետեւանքով այցը քաղաքական երանգ ստացավ:

“Ես դա չեմ արել որեւէ մեկին վիրավորելու նպատակով: Ես դա արել եմ հանուն այն երիտասարդների, ովքեր ինձ էին սպասում պոեզիայի երեկոյին Ղարաբաղում: Հենց որ ես վերադարձա Վրաստան, վրացական ԱԳՆ-ից ինձ հայտնեցին, որ ես որոշ ժամանակ չայցելեմ Ադրբեջան: Այնուհետեւ պարզվեց, որ իմ այցի մասին Ադրբեջանին հայտնել էր Վրաստանի դեսպանատունը Բաքվում”,-պատմել է Գոնաշվիլին:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ