08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 28, 2012

Ձմեռ պապին նվերներն ուղարկել էր Երեւանի քաղաքապետին

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկներն, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ: Երեւանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին  եւ խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14 ամյա Հովհաննես […]

Բերլուսկոնին նախկին կնոջն օրական 100 հազար եվրո կվճարի

Ապահարզանից հետո Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ստիպված կլինի կնոջը` Վերոնիկա Լարիոյին, ամսական 3 մլն եվրո վճարել: Ինչպես գրում է “Corriere della Sera”-ն, ունեցվածքը, այդ թվում եւ 78 մլն եվրո արժողությամբ վիլլան, վարչապետն ստիպված չի լինի կիսել: Թատրոնի նախկին դերասանուհի Լարիոն, ում  հետ Բերլուսկոնին ամուսնացած էր 1990-ից, ապահարզան պահանջեց 2009-ին: Բաժանման պատճառը քաղաքական գործչի սկանդալային […]

Սիբիրախտով վարակված կենդանու միս չկա շուկայում. Ա Բախչագուլյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ տարվա ընթացքում իրենց ծառայության կողմից կասեցվել է 18 ընկերության գործունեություն: Հիմնական խնդիրները հիգիենայի պայմաններին չհամապատասխանելն է եղել: Այդ ընկերությունները պանրի արտադրութամբ զբաղվողներն են եղել: Բախչագուլյանի խոսքով` իրենք հիմա ուսումնասիրություններ են անցկացնում մսամթերքի շուկայում, և քաղաքացիները կարող են առանց անհանգստանալու […]

Փոխհատուցվեց սիրիահայ ուսանողների ուսման վարձը/ֆոտո/

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում ստացան Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։ Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի […]

Ֆինանսների նախարարը չի տիրապետում սեփական բյուջեին

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ցանկանում է, որ 2013 թվականը հայ ժողովրդին առողջություն և բարեկեցություն բերի: ”Մնացածը կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ամանորյա ցանկություններով կիսվեց Վաչե Գաբրիելյանը: Իսկ ի՞նչ է նախարարը խնդրում Ձմեռ պապիկից հարցին, կես կատակ, կես լուրջ պատասխանեց. ”Ձմեռ պապիկից չաղ-չաղ բյուջե եմ ուզում”:  Նախարարը պատմեց, որ ինքը յուրաքանչյուր տարի իր երեխաների համար փոքրիկ նվերներ […]

2013-2017 թթ.երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը պարզ է

Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության ծրագրում  առկա է երեք ուղղություն։ Առաջինը` զբաղվածություն եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ, երկրորդ` հոգեւոր-մշակութային խնդիրների նկատմամբ քայլերի իրագործում, երրորդը` կրթության շարունակականություն ապահովումը:  Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Ծրագիրը կառավարությունը ընդունել է 2012թ.-ի տարեվերջյան նիստում: Ծրագիրը իրատեսական է, եւ եկող տարվա գերակա խնդիրն  է հասնել […]

Մելաձեն սպանել է 30-ամյա ուկրաինուհուն

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն մահացու վրաերթի է ենթարկել Ուկրաինայի բնակչուհու: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի երեկոյան Կիեւի մոտակայքում: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 6-ին` Կիեւ-Օբուխով մայրուղու վրա: “Lexus” մակնիշի ավտոմեքնան վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջը: Ստացված վնասվածքներից տուժածը մահացել է, նախքան բժիշկների ժամանելը:  Այսօր ուկրաինական ոստիկանությունը պատմել է, որ մեքենայի ղեկին երգիչ […]

Հարևան երկրներում գնանկում է արձանագրվել

Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանում ու Վրաստանում նոյեմբերի ամսվա դրությամբ գնանկում է արձանագրվել /Ադրբեջանում`1 տոկոս, Վրաստանում` 1.1 տոկոս/: Գնանկում է արձանագրվել նաև ԱՊՀ երկրներից Ուկրաինայում, ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլդովայում: Այս երկրների ցանկում ամենաբարձր գնաճը գրանցվել է Բելառուսում /20.1/: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: […]

՛՛Օձային՛՛ Հասմիկ Կարապետյանի երկու ցանկությունները /վիդեո/

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը շատ է սիրում ամանորը, քանի որ հավատում է ամանորյա հրաշքներին ու հեքիաթներին, որոնք, ի դեպ, իրականանում են: Henaran.am-ի հետ զրույցում Հասմիկը պատմեց, որ շատ անգամ տանը չի դիմավորել տոնը, այլ դրսում, նույնիսկ արտերկրում: ՛՛Այնպես է ստացվել, որ շատ ու շատ անգամներ տանը չեմ դիմավորել ամանորը, այդ իսկ պատճառով դա սովորական երևույթ է դարձել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի