Ֆինանսների նախարարը չի տիրապետում սեփական բյուջեին
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ցանկանում է, որ 2013 թվականը հայ ժողովրդին առողջություն և բարեկեցություն բերի: ”Մնացածը կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ամանորյա ցանկություններով կիսվեց Վաչե Գաբրիելյանը: Իսկ ի՞նչ է նախարարը խնդրում Ձմեռ պապիկից հարցին, կես կատակ, կես լուրջ պատասխանեց.
”Ձմեռ պապիկից չաղ-չաղ բյուջե եմ ուզում”: Նախարարը պատմեց, որ ինքը յուրաքանչյուր տարի իր երեխաների համար փոքրիկ նվերներ է գնում, և բնականաբար, այս տարի էլ է գնելու: Իսկ տոնածառ զարդարել Վաչե Գաբրիելյանը սիրում է: Մեր զրույցի պահին նախարարն ասաց, որ դեռ չի զարդարել տոնածառը, սակայն խոստացավ, որ իր երեխաների հետ անպայման զարդարելու է:
Նախարարից հետաքրքրվեցինք` հաշվո՞ւմ է` որքան գումար է հատկացնում ամանորյա ծախսերի համար, ասաց` նույնիսկ մոտավոր չի կարող ասել:
Նշենք նաև, որ Ֆինանսների նախարարը ինչպես միշտ, այս տարի էլ ամանորը նշելու է Հայաստանում ընտանիքի հետ` ավանդական խոզի բուդը սեղանին և կենացներով: