09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ձմեռ պապին նվերներն ուղարկել էր Երեւանի քաղաքապետին

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկներն, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ:

Երեւանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին  եւ խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14 ամյա Հովհաննես Բունիաթյանին եւ նրա զարմիկին`4-ամյա  Հակոբին, ում փոխանցվել է նամակում նշված հեծանիվը, իսկ Հովհաննեսին`խոստացված համակարգիչը: Իրականություն են  դարձել նաեւ իննամյա Էրիկայի եւ չորսամյա Ալեքսի երազանքները: Նրանց համապատասխանաբար հանձնվել են անվավոր չմուշկներ եւ ավտոմեքենաների հավաքածու:

Իսկ Ալավերդյան քույրերը`Մարինան ու Նատալին Ձմեռ պապին ուղղված եւ  Երեւանի քաղաքապետին հասցեագրված իրենց նամակում խնդրել էին խոհանոցային սպասք, նկարչական պարագաներ  ու տիկնիկներ: Բնականաբար իրականություն է դարձել նաեւ քույրիկների երազանքը: Երեւանցի փոքրիկներին այցելած Ձմեռ պապն ու Ձյունանուշը նաեւ հաճելի ժամանց են ապահովել երեխաներին եւ այլ հաճելի անակնկալներ մատուցել գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ