՛՛Օձային՛՛ Հասմիկ Կարապետյանի երկու ցանկությունները /վիդեո/
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը շատ է սիրում ամանորը, քանի որ հավատում է ամանորյա հրաշքներին ու հեքիաթներին, որոնք, ի դեպ, իրականանում են:
Henaran.am-ի հետ զրույցում Հասմիկը պատմեց, որ շատ անգամ տանը չի դիմավորել տոնը, այլ դրսում, նույնիսկ արտերկրում: ՛՛Այնպես է ստացվել, որ շատ ու շատ անգամներ տանը չեմ դիմավորել ամանորը, այդ իսկ պատճառով դա սովորական երևույթ է դարձել: Ես կոտրել եմ այդ կարծրատիպն ինձ համար ՛՛,-ասաց երգչուհին:
Այս տարին էլ բացառություն չէ և դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից նա գտնվելու է իր աշխատավայրում՝ այն ակումբում, որտեղ երգում է: ՛՛Մինչև ժամը մեկը այնտեղ եմ լինելու, հետո զուտ աշխատանքային փոքր ուղղվածություն դեպի Ծաղկաձոր, որտեղ Արսեն Գրիգորյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Գայանե Ասլամազյանը, փորձելու ենք աշխատանքը համադրել հաճելիի հետ՛՛,-իր ամանորյա պլանները ներկայացրեց Հասմիկը:
Հետաքրքրվեցինք, թե ինչ է նա խնդրելու Ձմեռ պապիկից՝ որպես հայտնի ռոմանտիկ: Ասաց, որ շատ երազանքներ ունի: ՛՛Բայց այս տարվա համար ամենամեծ երազանքս Ձմեռ պապիկից այն է, որ վերջապես անհատական մենահամերգ ունենամ Երևանում, որի մասին ես երազում եմ տարիներ շարունակ՛՛: Իսկ եթե Ձմեռ պապիկը մի քիչ ավելի շռայլ գտնվի երգչուհու նկատմամբ, ապա նրան նաև իր առանձին բնակարանը կնվիրի, ինչի մասին Հասմիկ Կարապետյանը շատ է երազում:
Հասմիկը կենացներ չի սիրում, սակայն ամանորին ընկերների շրջապատում միջավայրը հումորով ու ուրախությամբ է լցնում. ՛՛Անպայման արտահայտվում եմ, կենացներ չեմ խմում, բայց բոլորին հղում եմ իմ մաղթանքները, ցանկությունները՛՛:
Ամանորյա սիրելի կերակրատեսակ ևս մեր զրուցակիցը չունի, և նույնիսկ ավելորդ է համարում ճոխ-ճոխ կերակրատեաակներով սեղանները: ՛՛Իրականում կարևոր է մարդու ներքին տրամադրությունը, ինձ մոտ ամանորը ներսում է, ոչ թե սեղանին, ես դա չեմ կարևորում՛՛,-ասաց :
Ի դեպ, Հասմիկ Կարապետյանը օձի տարում է ծնվել: Երգչուհին հուսով է, որ ջրային օձն իր նվիրական երազանքները կիրագործի: