06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մելաձեն սպանել է 30-ամյա ուկրաինուհուն

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն մահացու վրաերթի է ենթարկել Ուկրաինայի բնակչուհու: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի երեկոյան Կիեւի մոտակայքում:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 6-ին` Կիեւ-Օբուխով մայրուղու վրա: “Lexus” մակնիշի ավտոմեքնան վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջը: Ստացված վնասվածքներից տուժածը մահացել է, նախքան բժիշկների ժամանելը: 

Այսօր ուկրաինական ոստիկանությունը պատմել է, որ մեքենայի ղեկին երգիչ Վալերի Մելաձեի եղբայր Կոնստանտին Մելաձեն է: Ոստիկանության մամլո ծառայությունից հայտնել են, որ Մելաձեն է իսկապես եղել ղեկին, նա էլ չի հերքել այդ փաստը: Ծառայությունը հայտնել է նաեւ, որ պրոդյուսերը սթափ վիճակում է եղել: 

ՃՏՊ-ի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Պրադյուսերին մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Կոնստանտին Մելաձեն հայտնի “Վիա Գրա” խմբի պրոդյուսերն է: Նոյեմբերի վերջին նա հայտարարեց խմբի փակման մասին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ