26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բերլուսկոնին նախկին կնոջն օրական 100 հազար եվրո կվճարի

Ապահարզանից հետո Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ստիպված կլինի կնոջը` Վերոնիկա Լարիոյին, ամսական 3 մլն եվրո վճարել: Ինչպես գրում է “Corriere della Sera”-ն, ունեցվածքը, այդ թվում եւ 78 մլն եվրո արժողությամբ վիլլան, վարչապետն ստիպված չի լինի կիսել:

Թատրոնի նախկին դերասանուհի Լարիոն, ում  հետ Բերլուսկոնին ամուսնացած էր 1990-ից, ապահարզան պահանջեց 2009-ին: Բաժանման պատճառը քաղաքական գործչի սկանդալային կապերն էին, մասնավորապես նրա ենթադրյալ կապը 18-ամյա մոդել Նոեմի Լետիցիայի հետ: 2007-ին Լարիոն “La Reppublica”-ում հրապարակված բաց նամակում վրդովմունք էր հայտնել ամուսնու պահվածքի կապակցությամբ: 

Լարիոն Բերլուսկոնիի 2-րդ կինն է, ումից նա 2 դուստր եւ մեկ որդի ունի: Ընդ որում` նրանց սիրավեպն սկսել է դեռեւս այն ժամանակ, երբ Բերլուսկոնին ամուսնացած էր իր առաջին կնոջ` Էլվիրա Դալ Օլյոյի հետ: Դատարանի նշանակած ալիմենտը փոքր-ինչ զիջում է այն գումարին, որը պահանջում էր Լարիոն: Նա մտադիր էր ստանալ տարեկան 43 մլն դոլար: Նախկին վարչապետի ունեցվածքը,ով Իտալիայի ամենահարուստ մարդն է, “Forbes” ամսագիրը 2012-ին գնահատել է 4,4 մլրդ եվրո:

Դեկտեմբերին 76-ամյա Բերլուսկոնին հայտնեց լրագրողներին, որ նշանված է 27-ամյա նեապոլցի Ֆրանչեսկա Պասկալեի հետ: Գրեթե նույն ընթացքում նա հայտարարել էր, որ մտադիր է կրկին պայքարել վարչապետի պաշտոնի համար: Հոկտեմբերին Բերլուսկոնին 4 տարվա ազատազրկման եւ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի է ենթարկվել ֆինանսական խարդախությունների համար: Ազատազրկման ժամկետը կրճատվել էր մինչեւ մեկ տարի, սակայն դա եւս ուժի մեջ չի մտել, քանի որ փաստաբաններն այն բողոքարկման են ենթարկել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ