08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2012

2007-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի կնոջից երեխային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակը փոխանցելու ոչ մի դեպք

Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսում ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման պատկերը ողջ աշխարհում ու Հայաստանում: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչև 2015  թվականը այս պայքարը անցկացվում է ՛՛հասնել զրոյի՛՛ խորագրով: ՛՛Մահվան ու վարակման դեպքերը, ինչպես նաև խտրականությունը պետք է հասցնել զրոյի: Մենք ունենք բավական հաջողություններ, ինչպես նաև ունենք […]

Պատժել ՊՆ պաշտոնյաներին. ՄԻՊ

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կա­­ռա­վա­րու­թյան կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, […]

Տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում`նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին և 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Սաթիկ Սեյրանյանի “Ռ-Էվոլյուցիան”`

“ 168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը “Արմենիա” հեռուստաընկերությամբ շուտով վարելու է “Ռ-Էվոլյուցիա” հաղորդաշարը: Սաթիկի հյուրերն են լինելու հասարակական, քաղաքական, մշակութային դաշտի բոլոր քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող կամ ազդեցություն ունեցող անձինք: Տիկին Սեյրանյանը պատասխանեց  Henaran.am-ի մի քանի հարցերի: –Ինչպե՞ս ստացվեց, որ ընդդիմադիր լրագրողը հայտնվեց իշխանական հեռուստաընկերությունում եւ արդյո՞ք չի խանգարի հեռուստալրագրող Սաթիկ Սեյրանյանը […]

Ադրբեջանցիները զայրացել են, որ իրենց դրոշը աֆրոամերիկացի աղջիկ է պահել

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ադրբեջանցիներն արդեն վիրավորվելու առիթ են գտել: ”Ադրբեջանցիները աֆրոամերիկացի աղջկա կողմից իրենց դրոշի պահելը համարում են անարգանք իրենց դրոշի նկատմամբ:  SalamNews-ը գրել է, որ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բացմանը Ադրբեջանի դրոշը պահել է աֆրոամերիկացի աղջիկ, իսկ մյուս երկրների դրոշները պահել են հայուհիներ:

Եգիպտոսում ընդունել են սահմանադրության տեքստը

Եգիպտոսի սահմանադրական ժողովն ավարտել է երկրի սահմանադրության փաստաթղթի ձեւակերպումը, հաղորդում է “Reuters”-ը: Փաստաթղթի նախագիծը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կներկայացվի այսօր` նոյմեբերի 30-ին: Եթե Մուրսին հավանության արժանացնի այն, ապա Եգիպտոսում սահմանդրության ընդունմանհանրաքվե կկայանա: Սահմանդրությունը նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի ոչ ավելին, քան 2 անգամ` 4 տարի ժամկետով: Պատերազմ հայտարարելու դեպքում պետության ղեկավարը պետք է ստանա […]

Դեռ չենք անցկացրել կարևորագույն հանդիպումը. Հենրիխ Մխիթարյան

Դեկտեմբերի 5-ին Դոնեցկի ”Շախտյորը” Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հյուրընկալելու է իտալական ”Յուվենթուսին”: Հայաստանի հավաքականի ու ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Tuttosport-ին ասել է, այս խաղում իրենք խաղալու են իրենց երկրպագուների համար:  ”Հիանալի է գիտակցել, որ արդեն փլեյ-օֆֆում ենք, սակայն դեռ չենք անցկացրել կարևորագույն հանդիպումը։ ”Յուվենթուսի” հետ խաղը կորոշի խմբի առաջատարին”,-ասել է Մխիթարյանը: Հենրիխը նշել է նաև, որ […]

“Նիվա”-ի 7-ամյա ուղեւորը մահացել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել “Համմեր” և “ՎԱԶ-2121”  մակնիշի ավտոմեքենաներ:   Պատահարի հետևանքով “ՎԱԶ-2121”-ի ուղևորը` 2005 թ. ծնված  Արմեն  Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու  երեք  ուղևորները և “Համմեր”-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի