08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք  հերթական այցի ամսաթիվը: Ինչպես տեղեկացնում է “АПА”-ն, համանախագահները  նոյեմբերի 26-ին մի շարք հանդիպումներ կունենան Բաքվում: Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այցի շրջանակներում միջնորդները, ինչպես հայտնել էին ավելի վաղ, “կառաջարկեն նոր գաղափարներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար”: […]

ՀՀԿ-ն փնտրում է ուժեղ “նախագահացու”-մրցակից.Իրատես de facto

Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց այսօր ամենաշատը ՀՀԿ-ն է շահագրգռված նախագահական ընտրություններում ուժեղ մրցակից ունենալով։ Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Ու թերեւս սա է պատճառը, որ իշխող մեծամասնությունը բավականին հանգիստ է նայում այն բոլոր կոնսուլտացիաներին, քննարկում-համաձայնություններին, որոնք ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում։ Մի կողմից՝ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց թեկնածուն […]

Տուգանքները կիսվում են. Հայկական ժամանակ

Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված եւ գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթեւեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում: Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ […]

Ազատ դեմոկրատ Ալիկը չի հրաժարվելու.168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչելու՝ “Ժառանգություն” խմբակցության փորձերն առայժմ անհաջողության են մատնվում։ Թեեւ “Ժառանգություն “ խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ասում են, որ Արզումանյանին փոխարինելու հետ կապված իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն խնդիրն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանն ամեն տեղ հայտարարում է, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ։ ԱԺ […]

ԲՀԿ-ն համագումարում կհայտարարի թեկնածուին. Հրապարակ

“Բարգավաճ Հայաստան”  կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաեւ կուսակցության քաղխորհրդի նիստում՝ պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ դիտորդների, եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դա հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու […]

Շահել է ֆինանսների փոխնախարարի ՀԴՄ-ն.Ժողովուրդ

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի որդին՝ Հայկ Արամյանը, 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին ՀԴՄ կտրոններով շահել է Հունդայի էլանտրա մակնիշի ավտոմեքենա: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ հիշեցնում,  որ նրա ավագ եղբայրը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն է, եւ հետաքրքիր է, որ ՀԴՄ-ով ավտոմեքենա է շահել հենց ֆինանսների փոխնախարարի եղբայրը:

Բաբաջանյանը հեռացել է Հայաստանից. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի, “Ժամանակ’’-ի  գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը լքել է Հայաստանը: Գործընկերները թերթի թղթակցին ասել են, որ Բաբաջանյանը հիվանդացել է եւ չի գնում աշխատանքի: Շաբաթ օրը թերթի “Պատասխան, որ ավելի շատ հարցեր հարուցեց” հրապարակումը, Բաբաջանյանին ՀՀ ոստիկանության կողմից թիկնապահներ տրամադրելու մասին էր: Ոստիկանության ներկայացուցիչը թերթի հետ զրույցում չհերքելով՝ ուղղակիորեն հաստատել էր տեղեկությունը, որ Բաբաջանյանին ոստիկանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի