13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք  հերթական այցի ամսաթիվը: Ինչպես տեղեկացնում է “АПА”-ն, համանախագահները  նոյեմբերի 26-ին մի շարք հանդիպումներ կունենան Բաքվում: Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Այցի շրջանակներում միջնորդները, ինչպես հայտնել էին ավելի վաղ, “կառաջարկեն նոր գաղափարներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար”: Համանախագահները կայցելեն տարածաշրջան ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպան շեմին, որը կկայանա դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում:

Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն նաեւ ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում համանախագահները մտադիր են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ