Վարչապետն ընդունել է ‘Core Cross’ կորեական ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ‘Core Cross’ կորեական ընկերության նախագահ Խուան Ջին Սուին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Սուին տեղեկացրել է, որ իր ղեկավարած ընկերությունն զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ, ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում և շահագրգռված է նաև մեր երկրում գործունեություն ծավալել: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության […]