14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ես ծնվել եմ Սիրիայում եւ կմեռնեմ այստեղ. Բաշար ալ-Ասադ

Ռուսական “Russia Today” հեուստաընկերությանը տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի լքի հայրենիքը: “Ես սիրիացի եմ, ես ծնվել եմ Սիրիայում եւ կմեռնեմ այստեղ”,-հայտնել է ալ-Ասադը:

Ասադը նաեւ զգուշացրել է, որ այլ երկրների` Սիրիա ներխուժելու դեպքում աշխարհին անդառնալի հետեւանքներ են սպառնում, որոնք յուրաքանչյուրին կվերաբերեն: Սակայն նա միաժամանակ կարծիք է հայտնել, որ Արեւմուտքը դժվար թե համարձակվի զինված ներխուժման:

Ասադի հարցազրույցն առաջինն էր 2012-ի հուլիսից, երբ նա զրուցել էր գերմանական “ARD”-ի լրագրղների հետ: Որտեղ եւ երբ է նա հարցարույզ տվել ռուսական հեռուստաալիքին, հայտնի չէ: Այն հնարավոր կլինի ամբողջությամբ դիտել միայն հեռուստաալիքի եթերում` այսօր` նոյեմբերի 9-ին:

Սիրիա ներխուժելու հարցը միջազգային հանրության կողմից լրջորեն չի քննարկվել, սակայն Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին նման տարբերակն անընդունելի է համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ